Գագիկ Ծառուկյանը չի՞ վախենում ԱԱԾ-ի ստուգումներից. Տեսանյութ

Այս թեմայով
- Անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին
- Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին. Գագիկ Համբարյան
- «Ուրցաձորի ընտրողներն առաջնորդվեցին «շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա» կարգախոսով. շխանությունները մտածելու շատ բան ունեն…»
- Փաշինյանի «աջ ձեռքը» չգիտի ինչ է անում «ձախը»
ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, Սամվել Ալեքսանյանի օբյեկտներում ԱԱԾ-ի վերջին ստուգումները լուրջ մտահոգություն են առաջացրել ՀՀԿ-ին մոտ կանգնած օլիգարխների շրջապատում:
Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Միհրան Պողոսյանը, Արկադի Համբարձումյանը և մյուսները որևէ երաշխիք չունեն, որ մի օր էլ ԱԱԾ-ն չի մտնի իրենց օբյեկտներ՝ ստուգման, քանզի այլևս ՀՀԿ-ն իշխող ուժ չէ, և նրանց համար այլևս չի հանդիսանում որպես քաղաքական տանիք:
Սակայն իրենց հանգիստ չեն զգում նաև ԲՀԿ-ին մոտ կանգնած գործարարները, թեև այս փուլում դժվար թե ԱԱԾ-ն մտնի իրենց օբյեկտներ:
Նույնը կարելի է ասել Գագիկ Ծառուկյանի մասին: Սակայն մամուլում քննարկվող այս թեման խիստ նյարդայնացնում է Գագիկ Ծառուկյանին, և առիթը բաց չթողնելով, այսօր նա հրապարակավ պատասխանեց այս հարցադրումներին՝ նշելով, որ ինքն այս հարցում մտահոգություն չունի:
Սակայն շատերը հասկանում են, որ այսօր մտահոգություն չունի, քանզի նոր իշխանությունների առաջնային խնդիրը ՀՀԿ-ի կազմաքանդումն է և այդ կառույցին կից օլիգարխներին քաղաքական տանիքից տարանջատումը:
Արտակ Հակոբյան
Հետևե՛ք մեզ Telegram-ում