Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Ծրագրում եմ կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ». Փայլան

Թուրքիայի ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հետ Դիարբեքիրում Akunq.net- ի հատուկ թղթակից Կարոտ Սասունյանի հարցազրույցը, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նոր կառավարությանը: 

Կարոտ Սասունյան -Պարոն Փայլա՛ն, Դուք նախկինում պատգամավորի թեկնածու եք առաջադրվել Ստամբուլից: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ ներկայացված եք Դիարբեքիրից:

Կարո Փայլան-Ինչպես գիտեք, ներկայում Թուրքիայում մնացած հայերի, հույների, ասորիների և հրեաների մեծ մասը բնակվում է Ստամբուլում: Սակայն Անատոլիայում ևս, բնականաբար, դեռ շատ, թերևս` հարյուր հազարավոր մարդ կա, ով իրեն հայ է համարում, բայց նրանց մասին առանձնապես տեղյակ չեն Թուրքիայում: Ես թեև հիմնականում Ստամբուլից եմ պատգամավոր ընտրվել, սակայն աշխատել եմ ոչ միայն Կ.Պոլսի, այլ նաև` ամբողջ Թուրքիայի, մինչև իսկ` համայն հայության շահերի համար: Իրականում ես արմատներով Մալաթիայից եմ և ինձ միշտ մալաթիացի եմ զգացել: Դիարբեքիրում ևս տարիներ շարունակ աշխատել եմ: Պայքարել եմ Դիարբեքիրի բազմաթիվ մշակույթները պահպանելու համար: Այդ իմաստով, հպարտ եմ, որ պիտի հանդես գամ որպես Դիարբեքիրի պատգամավոր: Այստեղ ինձ հարազատ եմ զգում սեփական հողիս: Սակայն, ինչպես նշեցի, Թուրքիայի բոլոր տարածքներն են իմը: Ես որպես Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և ամբողջ Թուրքիայի հայ պատգամավոր` պայքարելու եմ այստեղի բոլոր ժողովուրդների եղբայրության համար:

Կարոտ Սասունյան -Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներկայիս քաղաքական վիճակը:

Կարո Փայլան - Ներկայում Թուրքիան կարևոր խաչմերուկում է գտնվում: Տարիներ շարունակ միանձնյա իշխանության համակարգը աշխատում է մեզ լռեցնել և հիմա էլ իր բոլոր արարքները հանգեցնում է ընտրության: Ասում է` այս ամենին այո՞ եք ասելու, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի հասարակությունը «Ոչ» կասի միանձնյա կառավարության այս համակարգին: Քանզի հանրաքվեի ժամանակ այդ խնդիրը լիովին չէր հասկացվել, սակայն հիմա տեսանք, թե իրականում ինչ է նշանակում միանձնյա կառավարության համակարգ. բոլորը տեսան, որ քաղաքական ճգնաժամն իրականում նաև տնտեսական ճգնաժամ է: Եվ այդ առումով, կարծում եմ, որ մեր հանրությունը հունիսի 24-ին «Ոչ» կասի այդ ռեժիմին: Ինչպես ասացի` կարևոր խաչմերուկում ենք գտնվում և պետք է կանգնեցնենք այդ միանձնյա բռնապետությունը:

Կարոտ Սասունյան -Ի՞նչ քաղաքականություն եք վարելու Հայկական հարցի ուղղությամբ:

Կարո Փայլան - Իմ կուսակցության` Հայկական հարցի և, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների խնդիրների ուղղությամբ քաղաքականությունն ու դիրքորոշումը հստակ է. թե բոլոր ժողովուրդների` անցյալում ենթարկված ցեղասպանությունների և կոտորածների հետ առերեսվել, և թե ներկայիս քաղաքականության առումով` հավասարության սկզբունքի վրա հիմնված մի կենսակերպ հաստատել: Մեր պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվում: Այս հարցում իմ կուսակցությունը ոչ մի «բայց» կամ «սակայն» չունի: Կուսակցությունս վարում է բոլոր ժողովուրդների եղբայրությունն ու հավասարությունը հաստատելու և անցյալի հետ առերեսվելու քաղաքականություն, որը շարունակելու ենք նաև հետագայում:

Կարոտ Սասունյան - Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում փոքրամասնությունների առնչությամբ ներկայում տեղի ունեցող գործընթացները:

Կարո Փայլան - Մինչ վերջերս, երբ Թուրքիայում սկսել էին քայլեր անել` ժողովրդավարության և ժողովրդավարացման ուղղությամբ, փոքրամասնությունները ևս սկսել էին լռությունը խախտելով` իրենց իրավունքները պահանջել: Սակայն հատկապես քրդական հարցի ուղղությամբ դրսևորված խիստ կեցվածքի հետևանքով փոքրամասնությունները վերստին վերադարձան լռություն պահպանելու դիրքորոշմանը: Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը կապված է ընդհանուր քաղաքական մթնոլորտի բնականոնացման հետ: Այդ առումով կենսական նշանակություն ունեն հունիսի 24-ի ընտրությունները: Ես բոլոր փոքրամասնությունների և մեծամասնության ներկայացուցիչներին կոչ եմ անում նրբազգացություն ցուցաբերել այս հարցի նկատմամբ: Եթե չենք ցանկանում նորից նույն լռությանը վերադառնալ, մեր ձայնը բարձրացնենք հունիսի 24-ի ընտրություններում:

Կարոտ Սասունյան - Մեր շրջանում, այսինքն` Արևմտյան Հայաստանում կան նաև մեծ թվով ծպտյալ և իսլամացված հայեր: Դուք ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Արդյոք Ձեր կողմից որևէ աշխատանք արվելու՞ է նրանց ուղղությամբ:

Կարո Փայլան - Նկատի ունենանք, որ հարյուրամյա լռության մասին ենք խոսում, և արդեն երեք սերունդ է անցել: Սակայն այդ հիշողությունը (նկատի ունի Ցեղասպանության մասին հիշողությունը-Ակունքի խմբ.) դեռ շարունակում է պահպանվել մարդկանց մեջ: Երբ ես Անատոլիայի որևէ շրջան եմ գնում, հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց եմ հանդիպում, ովքեր թևիցս քաշելով` ասում են` մեծ մայրս հայ է, պապս հայ է, մեր գյուղը հայկական է, և մենք բոլորով իսլամացվել ենք: Կարծում եմ` նրանց թիվը շատ մեծ է: Սակայն այս պատմությունը, այսինքն` հայկական ինքնություն ունեցող մարդկանց` սեփական արմատներին հանգիստ վերաբերվելը կապված է Թուրքիայի ժողովրդավարացման հետ: Որքան Թուրքիան ժողովրդավար դառնա, այնքան նման մարդիկ ավելի խիզախ կերպով, առանց քաշվելու կհայտարարեն իրենց ծագման մասին: Այս առումով, կարծում եմ, որ ժողովրդավարության ուղղությամբ մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ հայկական ինքնությունն իրենց հիշողության մեջ պահպանող, սակայն այդ ուղղությամբ քայլ անել չհամարձակվող մարդիկ ևս ավելի խիզախ կդառնան: Կարծում եմ, որ Ստամբուլում մեր հաստատությունները, պատրիաքարանը ևս պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Սակայն, ինչպես նշեցի, այս վախի մթնոլորտում շատ դժվար է: Այդ իմաստով հունիսի 24-ը խիստ կարևորն սկիզբ կարող է լինել: Այստեղ ապրող հայերի համար ինչ-որ բան անելու նպատակով հարկ է ազատվել Թուրքիայի այս ճնշող համակարգից, միանձնյա իշխանությունից: Դրան անցյալում ականատես ենք դարձել. տակավին 3 տարի առաջ բոլորը կարողանում էին իրենց ինքնությունը բացահայտել: Մինչ այդ վերականգնել և բացել էինք այստեղի մեր եկեղեցին` Սուրբ Կիրակոսը, ուր ամեն օր հարյուրավոր մարդ էր գալիս: Հավատում եմ, որ կկարողանանք վերականգնել այդ մթնոլորտը: Իմ պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվելու: Իհարկե կարևոր են նաև այնպիսի քայլեր, ինչպիսիք էին, օրինակ, անցյալում կատարված «Արի տուն» ծրագրի նման նախաձեռնությունները: Դրանք էլ կանենք: Սակայն հիմա էականը միանձնյա իշխանության գաղափարախոսության վերացումն է: Միայն այդ դեպքում, բոլորը կվերադառնան 2015 թ. առաջ եղած մթնոլորտին, որում մարդիկ կարողանում էին հանգիստ կերպով իրենց ազգային ինքնությունը դրսևորել:

Կարոտ Սասունյան - Ինչպես հայտնի է, հենց վերջերս Հայաստանում ևս, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի նոր կառավարություն ձևավորվեց: Դուք ի՞նչ եք մտածում այդ կառավարության մասին:

Կարո Փայլան - Հայաստան վերջին այցիս ժամանակ առիթ էի ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և հարգելի Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan