Գազի Հովոյի տղան կձերբակալվի
ՀՀ իրավապահ մարմինները անցել են ակտիվ աշխատանքների և ամեն կերպ փորձում են օրինական միջոցներով պատժել բոլոր նրանց ովքեր համաժողովրդական շարժման օրերին փորձել են ճնշել ժողովրդի կամքը:
Այսօր արդեն Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։
Համաժողովրդական շարժման օրերին նաև մի շարք լրագրողների նկատմամբ ևս բռնություններ կիրառվեցին: Այդ օրերին բռնություն կիրառվեց նաև Ազատություն ռադիոկայանի լրագրողի նկատմամբ: Մամուլի հրապարակումների համաձայն լրագրողին հարվածած անձը մ Արտաշատում հայտնի Գազի Հովոյի տղաներից՝ Արթուր Ղազարյանն է եղել, ով նաև Արտաշատի ՋՕԸ տնօրենն է:
Politik.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն իշխանությունները նրա նկատմամբ ևս չեն պատրաստվում մեղմ լինել ու մոտ ժամանակներս հարուցված քրեական գործի շրջանակներում նա կձերբակալվի: