Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
20
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ մարդիկ հոգնել էին հիմարի դերում լինելուց

Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ նախկին իշխանությունը ժողովրդին հիմարի տեղ էր դնում և շահագործում էր,- նշում է նախկին ՀՀ Մաքասային Վարչության պետի տեղակալ, ԱԿՎՄ հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանը: Մեր այս մասնավոր զրույցը այս խոսքից հետո վերածվեց հարցազրույցի:

- Պարոն Մովսիսյան ինչո՞ւ եղավ այս ամենը:

- Երբ վերլուծում ենք Սերժ Սարգսյանի նախագահական գործունեության ժամկետը, ապա տեսնում ենք, որ վերջինիս կողմից իրականացված ոչ ճիշտ կադրային քաղաքականության արդյունք է այս ամենը: Սրան պետք է հավելել նաև ժողովրդից տարանջատվելու կործանարար քաղաքականությունը, որը որդեգրել էր ՀՀ երրորդ նախագահը: Մարդիկ արդեն ձանձրացել էին երկրում խնամիական, բարեկամական հարաբերությունների վրա հաստատված կադրային նշանակումներից: Եթե այսօր ոմանք քննադատում են Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված ՀՀ ոստիկանության պետի և ԱԱԾ-ի տնօրենի նշանակումները , ապա մոռացել են, որ ժամանակին Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի տնօրեն նշանակեց Գ.Կուտոյանին, ում կարելի է ասել, բերեց «փողոցից»: Նշանակել ԱԱԾ-ի տնօրեն մեկին, ով որևէ կապ չուներ ազգային անվտանգության հետ, բացի Սերժ Սարգսյանի անձին ծառայելուց:

- Իսկ ի՞նչ կասեք քաղբանտարկյալների հետ կապված խնդրին: Ժողովրդի մի հատված համոզված է, որ Սամվել Բաբայանի, Սասնա Ծռերի գործը փորձում են ժամանակի մեջ «ջրել», չփոխելով նրանց խափանման միջոցը: 

- Իհարկե քաղբանտարկյալների խնդիրը ցավոտ հարց է, որին պետք է անհապաղ լուծում տրվի: Հասկանալի է, որ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, այն հնարավոր չէր արագ լուծել: Բայց և այնպես, այսօր բերդերում կան ազատամարտիկներ, ի դեմս Սասնա Ծռերի անդամների, Սամվել Բաբայանի, Ժիրայր Սէֆիլյանին և այլն: Նրանց հարցը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի: Որպես իրավաբան կարող եմ ասել, որ Սասնա Ծռերի գործով ևս կարելի է փոխել խափանման միջոցը: Չմոռանանք, որ վերջիններս կամավոր են հանձնվել: Համոզված եմ, որ նրանք դատական նիստերին ՀՀ քաղաքացուն վայել ձևով կմասնակցեն, և հասարակության համար նրանք վտանգ չեն ներկայացնում: Նույնը Սամվել Բաբայանի, Ժիրայն Սէֆիլյանի գործերն են:

- Այո, բայց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ պետք է ուսումնասիրել հարցերը և իրավական շրջանակներում գտնել հարցի լուծման մեխանիզմերը: Իսկ վարչապետը ասել է, որ դատական համակարգը անկախ մարմին է:

- Ասեմ այսպես, այսօր շատ բարդ իրավիճակ է, ժողովրդը, մանրադիտակի տակ հետևում է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության քայլերին: Այո, գլխավոր դատախազը հայտարարեց, որ չունենք քաղբանտարկյալներ: Վարչապետը իր հերթին հայտարարել էր, որ՝ ունենք: Ես չեմ կարծում և չեմ ուզում մտածել, որ այսօրվա քաղբանտարկյալների հարցը չի լուծվի: Հուսով եմ, որ այն անձինք, ովքեր այսօր անազատության մեջ են, կարճ ժամանակահատվածում ազատության մեջ կհայտնվեն՝ օրենքի գերակայության հիման վրա:

- Ինչու՞ Սերժ Սարգսյանի ժամանակ չէիք ասում, որ օրինակ Կուտոյանը լավ կադր չէ, կամ չէիք բարձրաձայնում եղած խնդիրները: Չէ որ այդ ժամանակ Դուք ազգային անվտանգության սպան էիք և ճանանչված անձ:

- Ճիշտ եք ասում, սակայն հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ես անգամ էլեկտրիկի պաշտոն չեմ զբաղեցրել: Իսկ եթե այդ ժամանակահատվածից էլ հետ գնանք և իմ մասին խոսեմ երրորդ դեմքով, ապա կարող եմ ասել, որ Միհրան Մովսիսյանը այն մարդկանցից մեկն էր, որ հոկտեմբերի 27-ի դեպքից հետո, դեկտեմբերի 6-ին մեկ ամիս պահվեց ազգային անվտանգության նկուղում: Դուրս գալուց անմիջապես հետո հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը չսատարեց ազգային անվտանգության իր աշխատակցի: Համոզված եմ, որ այժմ և հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի դեպքերի վրա լույս կսփռվի: Չի կարող պատահել, որ այդ գործերով համապատասխան մարմինները չզբաղվեն, բացառվում է, քանի որ դրանից տուժածներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է:

- Եթե հոկտեմբերի 27-ի գործով զբաղվեն, ապա ըստ Ձեզ ո՞վ կտուժի:

- Չեմ կարող ասել, թե ով կտուժի: Այդ գործի բացահայտումը այսօր ավելի քան անհրաժեշտ է մեր ժողովրդին, քանի որ դրանից տուժեց մեր պետությունը:

Զրուցեց Ժասմին Վիլյանը

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan