Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Լավրովն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) Ադրբեջանը կարող է գնել ամերիկյան F16 և ռուսական Су-30СМ կործանիչներ. Պավել Ֆելգենգաուեր Ֆլեշի Բարսեղի սիրտը շատ փող է ուզում, իսկ Սերժի Վաչոյի ազգականին համաներմամբ ազատել են. մամուլն այսօր. Տեսանյութ Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ սահմանին (լուսանկար) Վաշինգտոնը դեղին քա՞րտ է ցույց տալիս Փաշինյանին.Տեսանյութ Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործ կվերանայվի (տեսանյութ) Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ
ԼՐԱՀՈՍ
Կարդացի օրվա տնտեսական լրահոսը․ ամեն ինչ կար, բացի տնտեսական տեղեկատվությունից Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է» Լսեցի ու զարմացա էս աստիճան ինքնահավան վիճակի վրա. Անահիտ Բախշյանը՝ Լենա Նազարյանին (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել. հարուցվել է քրեական գործ Աննա Հակոբյանը հաստատել է, որ եղել է Դավոսում (տեսանյութ) Փետրվարի 21-ի առավել ուշագրավ լուրերը.Տեսանյութ ԵՊՀ գիտական խորհուրդը իշխանության ներկայացուցիչներին ուղղված հայտարարություն է տարածել Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռեւս չօգտագործված ներուժի մասին. հանդիպում ԱԺ-ում ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն` ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի հատուկ հյուրն է ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար ԵՄ-ն Հայաստանին շուրջ 32 մլն եվրո կտրամադրի Ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը Վերջին շրջանում հաճախացել են Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումները ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմն`ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում (ֆոտոշարք) Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Երևանում պայթյուն է որոտացել Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հնարավորության մասին ԱԱԾ-ի նոր բացահայտումը Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը ԱԱԾ պետը՝ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու և օդից կախված այլ լուրերի մասին Քաղաքացին պիցցայի խմորի մեջ մեխ է հայտնաբերել.լուսանկարներ Անկարայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ «ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում». ՊՎԾ-ն պարզաբանում է Կարող ենք գերանդին առնել, աջ-ձախ անել, «հնձել» բոլորին․ Նիկոլ Փաշինյան Պետական մարմինների աշխատակիցները մասնակցում են հրաձգության հանրապետական մրցույթին. Տեսանյութ Գազի բալոնի արտահոսքից թունավորվել են 3 քաղաքացի Բացահայտվել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպք. ԱԱԾ Լավրովն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան ՔԿ վարչության պետ Դավիթ Թումասյանն աշխատանքից ազատման դիմում է գրել Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) Ադրբեջանը կարող է գնել ամերիկյան F16 և ռուսական Су-30СМ կործանիչներ. Պավել Ֆելգենգաուեր Ֆլեշի Բարսեղի սիրտը շատ փող է ուզում, իսկ Սերժի Վաչոյի ազգականին համաներմամբ ազատել են. մամուլն այսօր. Տեսանյութ Ես որեւէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալու մասին Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ սահմանին (լուսանկար) Օրհներգի փոփոխություն կարող է հասունանալ միայն բնականորեն Զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կստեղծվի 200 նոր աշխատատեղ Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները կարելի է ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Իմ նկատմամբ ճնշումներ են գործադրվում, սակայն չեմ պատրաստվում ինքնակամ հրաժարական ներկայացնել. Արամ Սիմոնյան Ռուսաստանը պատրաստ է սպառնալիքի դեպքում հրթիռներն ուղղել ԱՄՆ-ի վրա. Պուտին «Բա ինչի՞ էիք ինձ խարույկի վրա ուզում այրել». Նաիրա Զոհրաբյան ՊԵԿ նախագահի տեղակալ, մամուլից հայտնի Շուշան Ներսիսյանը՝ իր անձի շուրջ կեղծ լուրերի մասին «Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են». Նիկոլ Փաշինյան Վաշինգտոնը դեղին քա՞րտ է ցույց տալիս Փաշինյանին.Տեսանյութ Եվս մի քանի օր՝ առանց տեղումների Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում. Սիրուշո Հեծանիվ հայտնագործելու այս անուրախ ընթացքը Կառավարությունն Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունեց Ինչու՞ են ներդրողները շրջանցում հետհեղափոխական Հայաստանը. Գագիկ Համբարյան Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործ կվերանայվի (տեսանյութ) Դու՞ չէիր ասում՝ նրանք չլինեն, ով ուզում ա՝ լինի. Տեսանյութ 18+ ԱԱԾ-ի աշխատակիցը մտել է Դանիել Իոաննիսյանի գրասենյակ Ուկրաինայում բերման են ենթարկել հայաստանցի «օրենքով գողի» (տեսանյութ, լուսանկար) 2018-ին, 2014-ի հետ համեմատած, միջին աշխատավարձի աճ կամ բարձրացում արձանագրվել է միայն մայրաքաղաքում և երեք մարզում 25-ամյա երիտասարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել Նիկոլի «բոցը» Կիմ Չեն Ունի և Թրամփի գագաթնաժողովը կարող է սահմանափակվել մեկ օրով. YTN Թուրքիայում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից Երևանում և ևս 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թրամփը ստորագրել է Թուրքիային F-35-ների վաճառքի հետաձգման օրինագիծը Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին Արամ Սիմոնյանը ստում է, ԵՊՀ 100-ամյակը նշվելու է մեծ շուքով. ԿԳ նախարար. տեսանյութ Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը» Գուցե այս նախաձեռնությունն Ալեն Սիմոնյանի համար ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է․․․ «Գոլդեն Փելես» հյուրանոցը բե՞ռ, թե՞ ընծա կդառնա. կուտակած պարտքերը գաղտնի են պահվում Ինչու՞ էր ՌԴ դեսպանն ամբողջ օրը խորհրդարանում «Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք». Գագիկ Հարությունյանի փեսային գործից հանում են Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը դատի է տվել Բժշկական համալսարանին Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ
Հարցում

Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ մարդիկ հոգնել էին հիմարի դերում լինելուց

Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ նախկին իշխանությունը ժողովրդին հիմարի տեղ էր դնում և շահագործում էր,- նշում է նախկին ՀՀ Մաքասային Վարչության պետի տեղակալ, ԱԿՎՄ հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանը: Մեր այս մասնավոր զրույցը այս խոսքից հետո վերածվեց հարցազրույցի:

- Պարոն Մովսիսյան ինչո՞ւ եղավ այս ամենը:

- Երբ վերլուծում ենք Սերժ Սարգսյանի նախագահական գործունեության ժամկետը, ապա տեսնում ենք, որ վերջինիս կողմից իրականացված ոչ ճիշտ կադրային քաղաքականության արդյունք է այս ամենը: Սրան պետք է հավելել նաև ժողովրդից տարանջատվելու կործանարար քաղաքականությունը, որը որդեգրել էր ՀՀ երրորդ նախագահը: Մարդիկ արդեն ձանձրացել էին երկրում խնամիական, բարեկամական հարաբերությունների վրա հաստատված կադրային նշանակումներից: Եթե այսօր ոմանք քննադատում են Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված ՀՀ ոստիկանության պետի և ԱԱԾ-ի տնօրենի նշանակումները , ապա մոռացել են, որ ժամանակին Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի տնօրեն նշանակեց Գ.Կուտոյանին, ում կարելի է ասել, բերեց «փողոցից»: Նշանակել ԱԱԾ-ի տնօրեն մեկին, ով որևէ կապ չուներ ազգային անվտանգության հետ, բացի Սերժ Սարգսյանի անձին ծառայելուց:

- Իսկ ի՞նչ կասեք քաղբանտարկյալների հետ կապված խնդրին: Ժողովրդի մի հատված համոզված է, որ Սամվել Բաբայանի, Սասնա Ծռերի գործը փորձում են ժամանակի մեջ «ջրել», չփոխելով նրանց խափանման միջոցը: 

- Իհարկե քաղբանտարկյալների խնդիրը ցավոտ հարց է, որին պետք է անհապաղ լուծում տրվի: Հասկանալի է, որ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, այն հնարավոր չէր արագ լուծել: Բայց և այնպես, այսօր բերդերում կան ազատամարտիկներ, ի դեմս Սասնա Ծռերի անդամների, Սամվել Բաբայանի, Ժիրայր Սէֆիլյանին և այլն: Նրանց հարցը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի: Որպես իրավաբան կարող եմ ասել, որ Սասնա Ծռերի գործով ևս կարելի է փոխել խափանման միջոցը: Չմոռանանք, որ վերջիններս կամավոր են հանձնվել: Համոզված եմ, որ նրանք դատական նիստերին ՀՀ քաղաքացուն վայել ձևով կմասնակցեն, և հասարակության համար նրանք վտանգ չեն ներկայացնում: Նույնը Սամվել Բաբայանի, Ժիրայն Սէֆիլյանի գործերն են:

- Այո, բայց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ պետք է ուսումնասիրել հարցերը և իրավական շրջանակներում գտնել հարցի լուծման մեխանիզմերը: Իսկ վարչապետը ասել է, որ դատական համակարգը անկախ մարմին է:

- Ասեմ այսպես, այսօր շատ բարդ իրավիճակ է, ժողովրդը, մանրադիտակի տակ հետևում է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության քայլերին: Այո, գլխավոր դատախազը հայտարարեց, որ չունենք քաղբանտարկյալներ: Վարչապետը իր հերթին հայտարարել էր, որ՝ ունենք: Ես չեմ կարծում և չեմ ուզում մտածել, որ այսօրվա քաղբանտարկյալների հարցը չի լուծվի: Հուսով եմ, որ այն անձինք, ովքեր այսօր անազատության մեջ են, կարճ ժամանակահատվածում ազատության մեջ կհայտնվեն՝ օրենքի գերակայության հիման վրա:

- Ինչու՞ Սերժ Սարգսյանի ժամանակ չէիք ասում, որ օրինակ Կուտոյանը լավ կադր չէ, կամ չէիք բարձրաձայնում եղած խնդիրները: Չէ որ այդ ժամանակ Դուք ազգային անվտանգության սպան էիք և ճանանչված անձ:

- Ճիշտ եք ասում, սակայն հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ես անգամ էլեկտրիկի պաշտոն չեմ զբաղեցրել: Իսկ եթե այդ ժամանակահատվածից էլ հետ գնանք և իմ մասին խոսեմ երրորդ դեմքով, ապա կարող եմ ասել, որ Միհրան Մովսիսյանը այն մարդկանցից մեկն էր, որ հոկտեմբերի 27-ի դեպքից հետո, դեկտեմբերի 6-ին մեկ ամիս պահվեց ազգային անվտանգության նկուղում: Դուրս գալուց անմիջապես հետո հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը չսատարեց ազգային անվտանգության իր աշխատակցի: Համոզված եմ, որ այժմ և հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի դեպքերի վրա լույս կսփռվի: Չի կարող պատահել, որ այդ գործերով համապատասխան մարմինները չզբաղվեն, բացառվում է, քանի որ դրանից տուժածներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է:

- Եթե հոկտեմբերի 27-ի գործով զբաղվեն, ապա ըստ Ձեզ ո՞վ կտուժի:

- Չեմ կարող ասել, թե ով կտուժի: Այդ գործի բացահայտումը այսօր ավելի քան անհրաժեշտ է մեր ժողովրդին, քանի որ դրանից տուժեց մեր պետությունը:

Զրուցեց Ժասմին Վիլյանը

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan