«Հրաժարական չեմ տալու». Հրայր Թովմասյան. Տեսանյութ

Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Թովմասյանը նաև ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Ազատության». - Ձեր հեղինակած Սահմանադրության արդյունքը չէ՞ր, որ ապրիլին էսպիսի վիճակում հայտնվեց Հայաստանը։
Թովմասյան. - Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին, և այն ժամանակահատվածում դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել։
Կարդացեք Azatutyun- ում