Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում
18
Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Պատերազմ Արցախում
Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան

Այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դպրոցների շրջանավարտներին:

«Սիրելիներս,

Այսօր դպրոցական զանգը ձեզ համար վերջին անգամ է հնչելու: Սակայն չեմ ուզում ասել, թե դուք ձեր վերջին դասն եք անցկացնում, որովհետև դեռ շատ դասեր ունեք առնելու, և ինչու չէ, նաև ձեզնից են շատ դասեր վերցնելու: Այնպես որ, դուք նոր ճանապարհի մեկնարկին եք:

Վստահ եմ, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների համապատկերում համոզվեցիք, թե ինչպիսի կարող ուժ է երիտասարդությունը, ինչպիսի խելահեղ հասակ է պատանեկությունը և ինչի կարող եք հասնել դուք ինքներդ, եթե միասնական լինեք ու հավատաք ձեր ուժերին:

Շարունակեք հավատալ Հայրենիքի վաղվա օրվան, բայց պետք է ինքներդ դառնաք այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը: Ձեր ընտանիքներում, դպրոցներում, որոնք դարձել են ձեր երկրորդ տունը, հենց ձեր մեջ են տեսնում վաղվա օրը, հենց վաղվա օրն են տեսնում ձեր մեջ: Ուստի գնահատեք այն ջանքերը, որ գործադրում են ձեր ծնողները և ուսուցիչները: Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում, որովհետև դրանով եք բացելու դպրոցից հետո ձեզ հանդիպած առաջին դռները, դրա շնորհիվ եք կայանալու դուք և դրա միջոցով եք կայացնելու այն երկիրը, որն այսօր միգուցե երազանք է, բայց ամենամոտ ապագայում կարող է դառնալ տեսանելի իրականություն: Դարձեք այդ երազանքի մի մասնիկը:

Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից մեկն է: Եթե ուզում ենք ունենալ զարգացած երկիր, ապրել ուժեղ պետության մեջ, մենք պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ, խելացի աշակերտ ու գիտակ ուսանող, կրթված ու մտածող քաղաքացի: Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ապագան: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ և հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան:

Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Հաջողություն, լավատեսություն և ամենայն բարիք ձեզ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan