Տարոն Մարգարյանի որոշմամբ Ալեն Սիմոնյանը զրկվել է ավագանու մանդատից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը զրկվել է ավագանու մանդատից:
Ըստ քաղաքապետարանի, այդ որոշումը կայացվել է Սահմանադրության և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի հիման վրա, համաձայն որի՝ մայիսի 16-ին Ալեն Սիմոնյանի ստացած Ազգային ժողովի պատգամավորի մանդատը անհամատեղելի է ավագանու անդամի մանդատի հետ:
Հիշեցնենք, Սիմոնյանը երեքշաբթի օրը հայտարարեց պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին՝ պարզաբանելով, որ գերադասում է աշխատել քաղաքապետարանում: