«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան Հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի փողերով Երևանում անցկացված դասընթացներին է անդրադարձել նաև Դմիտրի Կիսելյովը. տեսանյութ Քրգործը 76 հատորից է բաղկացած. Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել Գագիկ Հարությունը Տեր-Պետրոսյանից օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից պաշտպանվելու համար Որ համայնքում ով է ընտրվել Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը առաջարկում Փաշինյանին փոխել երկրի կառավարման համակարգը Քոբերտ Քոչարյանի կալանավորումը վենդետա է. Գուրգեն Եղիազարյան Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Բրիտանական ոչ պաշտոնական ակումբի անդա՞մ է Ուրցաձորը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին
ԼՐԱՀՈՍ
ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի ծախսերի և վճարումների հետ կապված հարցերով դիմել իրենց «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի «Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ». Թեհմինա Վարդանյան Դու հասար դրան, հիմա ուշադիր լսիր...Էդմոն Մարուքյանը բարկացավ.Տեսանյութ 80-ամյա կնոջը կախված են գտել. կողքը երկտող է եղել Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ) Ի՞նչ նպատակով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնելու Ռուսաստանից Կանանց ֆուտբոլի 3×3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում «Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան Հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի փողերով Երևանում անցկացված դասընթացներին է անդրադարձել նաև Դմիտրի Կիսելյովը. տեսանյութ Մհեր Եղիազարյանի մահվան օրը հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ Լրագրողն իր հարցով «նեղը գցեց» Լենա Նազարյանին. տեսանյութ Հունվար ամսվա գազի, լույսի վարձավճարներն աննախադեպ բարձր են. ահազանգ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել Բնակարանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի Օհանյանի փաստաբանը պահանջում է բացատրել մեղադրանքի էությունը Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան Քրգործը 76 հատորից է բաղկացած. Քոչարյանի փաստաբանների թիմը ժամանակ է խնդրել Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու Դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը» «Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը». Լենա Նազարյան Փաշինյանը փոխել է կարծիքը, թող ասի՝ ինչու է փոխել. Էդմոն Մարուքյան Գագիկ Հարությունը Տեր-Պետրոսյանից օգնությո՞ւն է խնդրում Փաշինյանից պաշտպանվելու համար Որ համայնքում ով է ընտրվել Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը առաջարկում Փաշինյանին փոխել երկրի կառավարման համակարգը Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական «Ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռ առնելու, մուննաթի, որոշ դեպքերում՝ սպառնալիքի». Էդմոն Մարուքյան Քոբերտ Քոչարյանի կալանավորումը վենդետա է. Գուրգեն Եղիազարյան Մոսկվայում փոթորիկ է Սաքունցը «խաղաղության քարոզի» համար հունվարի 7-ին 130.000 դոլար է ստացել (լուսանկար) Քաղսիում հաղթել է Սասուն Միքայելյանի ընկերոջ 27-ամյա որդին «Ամենամեծ արժեքը «թավշյա հեղափոխությունն է»». Հասարակության բթացմանը նվիրած սեմինարներ են կազմակերպվում (Տեսանյութ) Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին. տեսանյութ Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Բրիտանական ոչ պաշտոնական ակումբի անդա՞մ է Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 Այս մարդը կոտրեց «ողջ ժողովուրդը պահանջում է», «սա ժողովրդի պահանջն է» արտահայտությունների միֆերը Արման Մարգարյանն արձագանքում է թմրանյութերի սկանդալին Ռիհաննան ներքնազգեստի հավաքածու է ստեղծել սիրո տոնի կապակցությամբ (լուսանկար) Իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելի է արձանագրվել. «Իմ քայլի» պատգամավոր Նոր օրենքի վնասները. Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին (Ֆոտոշարք) Ուրցաձորը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ.Շարմազանով Սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ուղիղ «Ամերիկան առաջատարը չէ, նա զիջում է դիրքերը». Der Spiegel Դավիթ Տոնոյանը ԱՄԷ պաշտոնյաներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության մեկնարկը «Ուրցաձորի ընտրողներն առաջնորդվեցին «շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա» կարգախոսով. շխանությունները մտածելու շատ բան ունեն…» ՊԵԿ նախագահի տեղակալի որդու վերաբերյալ դատախազությունը պարզաբանում է տարածել Վարդենիսում քաղաքապետ է ընտրվել Արամ Մելքոնյանը. ՔՊ-ական թեկնածուն պարտվել է Հաղորդավար Արման Մարգարյանը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Կառավարության անդամներն ու «Իմ քայլի» պատգամավորները ֆուտբոլ են խաղում (ֆոտո) Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին Սաակաշվիլին թեստ է անցել. նա հայ չէ (լուսանկար) ՔՊ եւ ԲՀԿ թեկնածուները պարտվել են Երևանում և 5 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Տեսնես հիմա՞ ում է մուծվում Սամվել Ալեքսանյանը, այն էլ՝ 25 տոկոսով ավելի Իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը հաղթել է «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը Վաճառողն անձամբ է պարանը փաթաթել պարանոցին և հանցագործություն բեմականացրել․ ոստիկանություն ՏԻՄ ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը Սպասվում են տեղումներ Լևոն Աղասյանը, հաղթելով ադրբեջանցի և թուրք մարզիկներին, ճանաչվել է աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պուտինն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարցը Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպելու առիթը բաց չի թողնում. Աշոտ Ասատրյան Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար «Աշխարհի լավագույն զինտեխնիկայի ցուցահանդես». Արծրուն Հովհաննիսյան Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ. վարչապետը մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Այսօր ՀՀ 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահին Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը Օմանի ԱԳ նախարարը հայ գործընկերոջը խնդրել է ներկայացնել ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց Արտաշատի ԲԿ-ում աշխատավարձեր չեն ստացել Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին
Հարցում

«Ավրորան» իրապես դարձել է համազգային նախագիծ. Ռուբեն Վարդանյան

«Ավրորան» շատ հավակնոտ նախաձեռնություն է, որը պահանջում է ահռելի և մշտական աշխատանք համաշխարհային մակարդակի խնդիրների և մարտահրավերների հետ, և մենք դեռ ճանապարհի ամենասկզբում ենք. Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում «Ավրորա» մրցանակաբաշխության գրանցած հաջողությունների և այժմյան սպասումների մասին է խոսել նախաձեռնության համահիմնադիրներից, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:

-Չնայած Ձեր էներգիայի մեծ մասն ուղղել էիք մրցանակաբաշխության կայացմանը, այնուամենայնիվ, դեռ նախորդ տարի՝ մրցանակաբաշխության նախօրեին, խոստովանեցիք, որ դրա իրականացումն անիրատեսական էիք համարում: Ի՞նչ զգացիք ետնաբեմում, արդեն առանձնացած, երբ միջոցառումն ավարտվեց:

-Երբ արարողությունն ավարտվեց, մեր թիմի բոլոր անդամները, այդ թվում ես, զգացինք, որ իսկապես շատ ենք հոգնել. վերջին օրերին գրեթե չէինք քնել: Բավականին շատ դժվարություններ և բարդություններ եղան, ու չնայած դրանք, բարեբախտաբար, տեսանելի չէին հանդիսատեսի համար, մենք լիարժեք ուրախանալու հնարավորություն չունեցանք:

Երբ մրցանակի հավակնորդներին, դափնեկրին և հյուրերին ճանապարհեցինք, և ես գնում էի տուն, ինձ մոտեցավ շարքային երևանցի և ասաց խոսքեր, որոնք ինձ համար դարձան ամենակարևորը: Նա ասաց, որ արարողությունը դիտելով` հպարտություն է զգացել, որ հայ է:

Մենք ուզում էինք, որ մարդասիրության, երախտագիտության, ուրիշներին օգնելու և մարդկային ոգու հաղթանակի թեման արդիական դառնա ամբողջ աշխարհում, որ այն ընդունվի հայերի կողմից և դրդի մեզ վերաիմաստավորել ինքներս մեզ: «Ավրորան» շատ հավակնոտ նախաձեռնություն է, որը պահանջում է ահռելի և մշտական աշխատանք համաշխարհային մակարդակի խնդիրների և մարտահրավերների հետ, և մենք դեռ ճանապարհի ամենասկզբում ենք: Այդ երևանցու հետ հանդիպման պահին ես հասկացա, որ այն, ինչ մենք անում ենք, շատ-շատ կարևոր է, և մեր բոլոր ջանքերն իզուր չեն:

-Հիմա արդեն Հայաստանը և աշխարհն սպասում է երկրորդ մրցանակաբաշխությանը: Որո՞նք են այս պահի դժվարությունները և խնդիրները, ի՞նչն է Ձեզ գոհացնում այս տարվա մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներում:

-Սա բացառիկ նախագիծ է, և չնայած անցյալ տարի մենք շատ բան հաղթահարեցինք, և թվում է, թե երկրորդ անգամ պետք է ավելի հեշտ լինի, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առջև: Այսօր աշխարհը բախվում է բազմաթիվ ճգնաժամերի: Մենք տեսնում ենք, թե ինչպես են համաշխարհային էլիտաները լայնամասշտաբ ճգնաժամ ապրում, կորում է իշխանության և դրա ինստիտուտների հանդեպ վստահությունը, ավանդական բարոյական ուղենիշները փոփոխություն են կրում: Եվ մենք՝ հայերս, որպես այդ բոլոր «հիվանդություններն» իր մեջ հաղթահարող ազգ, պետք է աշխարհին օգնենք այս հարցում։ Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ «Ավրորան» դառնա գլոբալ մարդասիրական շարժում։ Դրա համար մենք դեռ պետք է ձեռնարկենք մի շարք կարևոր և սկզբունքային քայլեր, շարունակել մեր սկսածի զարգացումը և ճիշտ ընկալում ձևավորվել այն ամենի հանդեպ, ինչ անում ենք:

Այո՛, մեր վերապրած ողբերգությունը ճնշում է մեզ, և մենք պետք է հիշենք մեր անցյալը, սակայն պետք է նայել առաջ։ Ես վստահ եմ, որ մենք, որպես ազգ, շատ բան ունենք տալու աշխարհին, ինչպես բազմիցս արել ենք մարդկության պատմության ընթացքում։

Կարևոր է նաև պահպանել այն միջազգային չափանիշները, որոնք ի սկզբանե սահմանված էին. այս տարի նախաձեռնության մեջ ավելի մեծ թվով մարդիկ, երկրներ և նախագծեր են ներգրավված, և մենք պետք է այս ամբողջ ուղին արժանապատիվ անցնենք։ Չէ՞ որ «Ավրորա» նախաձեռնությունը միայն մրցանակ չէ։

Մրցանակաբաշխության արարողությունն ընդամենը սառցաբեկորի գագաթն է՝ լայն հանրությանն առավել տեսանելի մասը։ Ինչպես մրցանակաբաշխությունից առաջ, այնպես էլ հետո, մենք անցկացնում ենք հսկայական քանակությամբ միջոցառումներ. օրինակ՝ Մարդասիրության ցուցիչը, որը հատուկ ուսումնասիրություն է՝ նվիրված կարևորագույն մարդասիրական խնդիրների հասարակական ընկալմանը։ Aurora Dialogues քննարկումները, որոնք հրատապ խնդիրների քննարկման միջազգային հարթակ են։ Անցյալ տարի այն տեղի ունեցավ Մատենադարանում և հյուրընկալեց համաշխարհային առաջատար գործիչներին և բարեգործներին։

Բացի այդ, մենք հայտարարել ենք մի քանի ստեղծագործական մրցույթներ երիտասարդների համար, իրականացնում ենք մարդասիրական, կրթական և հետազոտական նախագծեր՝ օգնելու երեխաներին, փախստականներին և այլ խոցելի խմբերին ամբողջ աշխարհում։

Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ չնայած Ցեղասպանության հետևանքներին, Առաջին համաշխարհային պատերազմի ավերածություններին և զրկանքներին, ողջ մնացած հայերը չեն վախեցել հռչակել իրենց անկախությունը։ Նրանց արածը լավագույնն օրինակն է, թե ինչպես են աղետը վերապրած մարդիկ կարողացել արագ համախմբվել և ոտքի կանգնեցնել իրենց հայրենիքը։

Իսկ արարողության նախօրեին՝ մայիսի 27-ին, Դիլիջանի դպրոցի (UWC Dilijan - խմբ.) ավարտական երեկոն է: Իհարկե, հեշտ չէ՝ երկու մեծ ու կարևոր իրադարձություն միաժամանակ, չնայած դրանք իրար հետ կապված են։ Դպրոցում սովորում են երեխաներ 72 երկրից, և նրանցից շատերն այն տարածաշրջաններից են, որտեղ առկա են լուրջ քաղաքական, ռազմական և կրոնական ճգնաժամեր։ Ողբերգություն տեսած երեխաների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արժեքներն ու գաղափարներն ավելի մոտ և կարևոր են։

-Այս տարի մրցանակի համար առաջադրումների թիվն ավելացել է: Եվ չնայած մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան ավելի ուշ, նախապես կցանկանայինք իմանալ՝ ինչո՞վ են առանձնանում այս տարվա առաջադրվածները, կամ արդյո՞ք առանձնանում են նրանք: Որքանո՞վ են Ձեզ ոգևորում եղած պատմությունները:

-Այո՛, հավակնորդների անունները մենք կհայտարարենք ապրիլի 24-ին։ Մեզ շատ էր մտահոգում այն, որ երկրորդ անգամ կարող ենք ստանալ բազմաթիվ կրկնվող պատմություններ, և բացառիկ հերոսների թիվը կնվազի, չէ՞ որ առաջին տարում մեզ պատմում էին ոչ միայն վերջերս, այլև շատ տասնամյակներ առաջ տեղի ունեցած պատմություններ։ Մենք մտավախություն ունեինք, որ պատմությունները կլինեն միևնույն տարածաշրջանից, մասնավորապես՝ Աֆրիկայից, քանի որ այնտեղ ավելի շատ են իրավիճակները, երբ պահանջվում է միսիոներների և նրանց կարիքը, ովքեր փրկում են այլ մարդկանց։

Բարեբախտաբար, մեր մտավախությունները չարդարացան։ Երեք անգամ ավելի շատ առաջադրումներ ստացանք, քան անցյալ տարի, որոնցից ընտրվել են 254 բացառիկ թեկնածուներ, ինչը շատ կարևոր է։ Զգալիորեն ընդլայնվել է դիմողների աշխարհագրությունը, մարդիկ հայտեր են ուղարկել 66 երկրից՝ 13 լեզվով։ Առավել քանակությամբ առաջադրումներ ստացվել են Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Մեծ Բրիտանիայից։

Երբ կարդում ես այդ զարմանալի պատմությունները, հասկանում ես, որ այսօր, ապրելով քաղաքակիրթ հասարակության մեջ, դու պատկերացում չունես, թե ինչ է տեղի ունենում քո շուրջը։ Խոսքն ինչպես ստրկատիրության դեմ պայքարի, այնպես էլ երեխաների՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար հավաքագրելու մասին է, և այլ սարսափելի բաների, որոնք, ցավոք, մինչ օրս գոյություն ունեն:

-«Ավրորա» մրցանակը հիմնադրելով՝ Դուք նաև ցանկություն ունեք մտածողություն փոխել, ստիպել մեզ ազատվել զոհի բարդույթից և ինչպես «Ավրորա» մրցանակին հավակնողները, բազում դժվարություններից հետո նայել դեպի ապագան: Չնայած ես էլ կարծում եմ, որ դեռ շուտ է այդ հարցը Ձեզ ուղղել, բայց, այնուամենայնիվ, հարցնում եմ՝ որտե՞ղ եք հասել և ի՞նչ հաջողություններ եք այս նախաձեռնությունում Դուք գրանցել:

- Սա երկար գործընթաց է, և մենք բոլորս պետք է այն անցնենք։ Հաջողությունները կորոշվեն ոչ միայն այս արարողությամբ, այլև շատ ուրիշ նախաձեռնություններով։

Ես կարծում եմ՝ մենք իրոք շարժվել ենք առաջ։ Հավանաբար, ամենահետաքրքիրն այն է, որ իր գոյության առաջին տարվանից «Ավրորան» դարձել է այն նախաձեռնություններից մեկը, որը միավորել է հայերին և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից, Արևմտյան և Արևելյան Հայաստանից։ Սա այն եզակի նախագծերից է, որն իրապես դարձել է համազգային, ոչ թե երկրի, այլ ամբողջ ազգի մակարդակով։

- «Ավրորա» մրցանակաբաշխությունը կարճ ժամանակամիջոցում արժանացավ աշխարհի շատ երկրների ուշադրությանը: Այս տարի մրցանակաբաշխությունում նոր տարրեր սպասվո՞ւմ են: Կուզեի նաև մանրամասնեիք այլ երկրներում կայանալիք միջոցառումների մասին, ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանցից:

-Չէի ցանկանա մրցանակաբաշխության որևէ բաղադրիչ բացահայտել, քանի որ հիմա ամենակարևորն է ստեղծել ավանդույթ, դնել հիմքը։

Ինչպես գիտեք, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նախատեսված է ութ տարվա՝ 2015-ից 2023 թվականների համար։ Դա խորհրդանշում է 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակաշրջանը, երբ այս կամ այն ձևով տեղի էր ունենում հայերի բնաջնջում իրենց պատմական հայրենիքում։ Մենք ծրագրում ենք տարբեր միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում,ԱՄՆ-ում, որովհետև տեսնում ենք մրցանակի հանդեպ մեծ հետաքրքրություն տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների և երկրների կողմից։

Սակայն դեռ շուտ է դրա մասին խոսել, այժմ կարևոր է, որպեսզի այդ շարժմանը հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն։ Մենք տարբեր մրցույթներ ենք հայտարարել՝ լուսանկարչական, կարճամետրաժ ֆիլմերի մրցույթներ, «Ավրորայի» հերոսին նամակ գրելու հնարավորություն և երեխաների համար ստեղծագործական մրցույթ։ Մենք հույս ունենք, որ մարդկանց ներգրավվածությունն ավելի մեծ կլինի։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ թե համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի նախագիծն է, այլ բոլոր այն մարդկանց ընդհանուր նախագիծը, ովքեր իրականացնում են այն մեզ հետ: Շատ շնորհակալ եմ Սամվել Կարապետյանին, Արթուր Ջանիբեկյանին, Ալբերտ Ավդոլյանին, Վլադիմիր Ավետիսյանին, Սերգեյ Սարկիսովին և շատ ուրիշներին, այդ թվում՝ ոչ հայազգի նվիրատուներին, ովքեր աջակցում են այս նախաձեռնությանը։

Ամբողջական հարցազրույցը՝ «Tert.am»-ում:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan