Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ
Լրագրող Կարպիս Փաշոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ:
Այս մասին Փաշոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ես արդեն նոր աշխատանք ունեմ: Այսօր նշանակվեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Շարժառիթը մեկն է. նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաև իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում:
Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների և առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել:
Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դե ի գործ»: