Սերժ Սարգսյանի կուրսեցին՝ թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանն արտագաղթե՞լ է. դստեր պարզաբանումը (Ֆոտո)
Այսօր սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ՝ Լոս Անջելես: Օգտատերերից մեկը հրապարակել էր լուսանկար, որում Ռուզան Ազիզյանը Լոս Անջելեսի օդանավակայանում է:
Araratnews.am-ը կապ հաստատեց տնօրենի դստեր՝ Լիլի Սարգսյանի հետ՝ տեղեկության հավաստիությունը ճշտելու: «Շատ տխուր է: Չեմ պատասխանում ձեր հարցին»,- ասաց Ռուզան Ազիզյանի դուստրը:
Մեր դիտարկմանը, թե Լիլի Սարգսյանը չի հերքում տեղեկությունը, նա ասաց. «Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»:
Այլ հարցերի պատասխան մեզ ստանալ չհաջողվեց, քանի որ Լիլի Սարգսյանը, որը, ըստ նրա ֆեյսբուքյան էջի, աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, անջատեց հեռախոսը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում