Բաղրամյան 26-ից ո՞ւր էին տեղափոխում արխիվային փաստաթղթերը. Կառավարության պարզաբանումը
Օրեր առաջ սոցցանցերում լուսանկարներ տարածվեցին, որոնցից պարզ էր դառնում, որ արխիվային փաստաթղթերը Բաղրամյան 26-ից տեղափոխում են:
Vesti.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթղթեր էին դրանք և ո՞ւր էին տեղափոխվում:
Մեր հարցմանն ի պատասխան Կառավարությունից հայտնել են.
«Համաձայն 2017թ. Կառավարության N 884-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգի»՝ Բաղրամյան 26-ից համապատասխան փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանման են հանձնվել Հայաստանի ազգային արխիվին»: