Սահակաշվիլիի արձագանքը Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցին
«Պուտինը զանգահարել է Գազպրոմի նախկին աշխատակից Կարեն Կարապետյանին և պահանջել ուժի մեջ թողնել անցած խորհրադարանական ընտրությունների արդյունքները։ Սա ուղիղ մարտահրավեր է հայ ժողովրդին։ Կարծում եմ, Պուտինը պարտություն կկրի, իսկ հայերը կհաղթեն»,-հայտարարել է Սահակաշվիլին: