Ուղիղ միացում. Երևանն այս պահին. երթին միացել են զինվորներ և հոգևորականներ
Թեև Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը շարունակում են ոստիկանությունում պահվել, բայց երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքը, իսկ այսօր առավոտվանից ամբողջ հանրապետությունում կրկին սկսվել են քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները։
Մարդիկ շարունակում են պայքարել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Իսկ ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում նորից հանրահավաք է լինելու։