Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Պատերազմ Արցախում
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի

Այս պահի դրությամբ հիվանդանոց է տեղափոխվել 15 քաղաքացի

Այսօրվա ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից օգտագործված հատուկ միջոցների, ինչպես նաև մի խումբ դիմակավորված անձանց հարձակումների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 15 քաղաքացի։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի փոխանցմամբ՝ իրենք 11 քաղաքացի են ընդունվել, նրանց մի մասը ունեցել է փոքր վերքեր մարմնի տարբեր հատվածներում և գլխի շրջանում. - «Այս պահին ունենք մի կին ու երկու տղամարդ երիտասարդ` 21, 25 և 27 տարեկան, որոնք ունեն գլխի վրա վերքեր, որոնք հիմա էս պահին մշակվում են: Արվել են համապատասխան հետազոտումներ, լուրջ վնասումներ չկա և կարծում եմ մեկ ժամ հետո մենք կարող ենք իրենց ուղարկել տուն»:

Այսօր տուժածների մեծ մասը Էրեբունի համայնքից են տեղափոխվել։ Ոստիկանությունը Արցախի փողոցի խաչմերուկում ցուցարարներին ցրելու համար հատուկ միջոցներ էր կիրառել։

Ավելի ուշ Էրեբունիում երթով շարժվող քաղաքացիների վրա էին հարձակվել մի քանի տասնյակ բժշկական դիմակներով անձինք: Նրանք քարերով հարվածել էին երթի մասնակիցներին, օգտագործել էին նաև մահակներ և էլեկտրաշոկեր։

Միքայել Մանուկյանը դժվարացավ ասել, թե արդյոք քաղաքացիները այդ հարձակումից են տուժել. - «Դժվարանում եմ ասել, թե վնասվածքները քարերից են, հարվածից են, թե էդ մարդիկ ընկել են: Փոքր վերքեր են գլխի շրջանում: Մենք կատարել ենք համակարգչային տոմոգրաֆիա. գլխուղեղի և ոսկորների վնասում չի եղել: Էդ վերքերը մշակվում են էս պահին»:

4 քաղաքացի տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն ասաց, որ տուժածների շրջանում նաև գլխին հարված ստացող է եղել. - «Հիմնականում թեթև վնասվածքներ, քերծվածքներ, սալջարդեր... Վերջին քաղաքացին ստացել էր ականջի շրջանում հարված, բայց դա թեթև մարմնական վնասվածք կարելի է գնահատել, սալջարդի մակարդակով: Ըստ իր նշելու` ոստիկանները դուբինկայով են հարվածել»:

Այսօր նաև բազմաթիվ վիրավոր քաղաքացիների նկատեցինք, ովքեր վնասվածքներ էին ստացել ձեռքերի և գլխի շրջանում՝ բայց չէին ցանկանում տեղափոխվել հիվանդանոց, նրանք շարունակում էին երթը։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Azatutyun

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan