Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Կառավարության նոր կազմը հայտնի է Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ) Ստեփան Դանիելյան. Հայաստանում 30 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց.տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
«Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հրաժարական է տվել Մոսկվայում ձերբակալել են Արբատը փակած հայ բլոգերներ Մանուկյանին ու Լազարյանցին (տեսանյութ) Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան հետախուզվող է տեղափոխվել Ոստիկանները բացահայտել են նապաստակի ապօրինի որսի դեպքը ՄԻՊ-ն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ «Մենք նրան ոչ մի պահ չենք մոռացել». Թուրքիայի լրագրողների միության ուղերձը Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ Սույն ծանուցումն՝ ի գիտություն (լուսանկար) Պուգաչովայի ընկերուհին պատմել է, թե ինչպես է մի անգամ երգչուհին պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ ողջ մնացել Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց Կառավարության նոր կազմը հայտնի է ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Անտոնիո Գուտերեշ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Քիմ Քարդաշյանի նոր կերպարը արժանացել է միլիոնավոր հավանությունների համացանցում (լուսանկար) Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել տու­գանքները չվճարած վարորդներին Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տվել ՀՀ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են Քաղաքական գործիչը քաղաքավարի ստերի ու քաղցր կենացների համար չէ. Բագրատյան Ինչ ունեցվածք ունի Հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, ՀՅԴ-ական Արա Նռանյանը Կարծում եմ՝ վարչապետին սխալ են զեկուցել «Ի վերջո քաղաքացիները պիտի հասկանան». Բորիս Նավասարդյան Ով ասել է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իր հերթական սուտն է ասել Ձախողման վտանգներ կան. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ Հացը կթանկանա Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում» Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար Կառավարությունում խառն են՝ մի «կենդանի պաշտոնյա» չկա՝ ճշտելու դավոսյան ֆորումի մանրամասները Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. նրանց չի կարելի «երես տալ». Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Նախագահի այցը Միացյալ Էմիրություններ ավարտվել է Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ (ֆոտոշարք) Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանն այսօր «իզգոյ» է դարձել ՀԱՊԿ–ում. Շարմազանով (Տեսանյութ) Ինչպես են Երևանում բերման ենթարկում պոռնկությամբ զբաղվող կանանց (Տեսանյութ) Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Առողջապահության ոլորտ. Խնդիրներ, լուծումներ (ֆոտոշարք) Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ) Ստեփան Դանիելյան. Հայաստանում 30 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել (Տեսանյութ) «Վարչապետը կազմակերպում է հանդիպում գործարարների հետ, որն իր ներկայությամբ զարդարում է քրեական հեղինակություն Տույը». Գևորգ Աճեմյան «Մնում է հույս ունենալ, որ մեր նախարարը գիտի, թե հայ ժողովուրդը ինչ կարծիք ունի Արցախի հարցի վերաբերյալ» ԶԼՄ-ները ծանոթացել են զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականուն (ֆոտոշարք) Հեռախոսով հարցազրույցից խուսափելուց առաջ լավ կլինի իմանալ ու հիշել Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում (Լուսանկարներ) «Յունիբանկ»-ը դերասան Վլադիմիր Կոստանյանին իր տնից դուրս է վռնդում (տեսանյութ) Հայաստանի մասին խոսելու անթույլատրելի բառապաշարը «Հարգելի պարոն Նիկոլայ Բաղդասարյան ջան, բա փորձառու իրավաբանին նման փաստարկը սազակա՞ն է». Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Ընթանում է ՀՀԿ ԳՄ նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ` ուղիղ Մարտի 1–ի մասով դեռևս միակ օպոզիցիա համարվող Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննված չէ Արարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց.տեսանյութ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպում կանցկացնեն Բրյուսելում Հայտնի է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը Արարատ Միրզոյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին.տեսանյութ 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք. 38 տարվա ընթացքում դա նվազագույն ցուցանիշն է Ծառուկյանն արձագանքում է Միքայել Մինասյանի հայտարարությանը.տեսանյութ Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե ՄԱԿ-ը ողջունում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշման հրապարակումը. ՈՒՂԻՂ ՀՀԿ-ն այսօր ԳՄ նիստ կանցկացնի, որը կվարի Սերժ Սարգսյանը Լուկաշենկոն չի առարկի ՌԴ-ի հետ ընդհանուր արժույթին, եթե դա ռուբլին չլինի Նիկոլ Փաշինյանը մեկնում է Դավոս Ազգային Ժողովն այսօր ընտրեց մշտական՝ թվով 11 հանձնաժողովների նախագահներին (տեսանյութ) Լենա Նազարյանը՝ հեռախոսով նկարահանող հարցազրույցները մերժելու մասին
Հարցում

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան

ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին

ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև:

Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, որը նախատեսում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն` առավելագույնը պաշտոնավարման երկու ժամկետով: Պաշտոնավարման երկու ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն իրականացրեց 2015 թ. դեկտեմբերին լայնածավալ կեղծիքներով իրականացված հանրաքվեի միջոցով:

Նոր սահմանադրության համաձայն` Հայաստանի կառավարման համակարգը փոխվեց խորհրդարանականի: Դրանով ՀՀ Ազգային ժողովում հաստատվեց մեկ կուսակցության կայուն մեծամասնություն, վերացվեցին երկրի ղեկավարի ուղղակի ընտրությունները, և նվազեցվեցին նախագահի լիազորությունները` հիմնական իշխանությամբ օժտելով վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանական մեծամասնություն կողմից: Նոր սահմանադրությունն ակնհայտորեն միտված է ամրապնդելու Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գերիշխող դիրքը և Սարգսյանի պաշտոնավարման շարունակականությունը` իշխանությունը պահելով որպես «սուպերվարչապետ» թե՛ խորհրդարանի և թե՛ քաղաքացիների նկատմամբ ավելացված լիազորություններով և նվազեցված հաշվետվողականությամբ: 2017թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք աչքի ընկան համատարած ընտրակաշառքով և վերահսկվող քվեարկությամբ, ինչպես նաև ուժեղ ընդդիմության բացակայությամբ, ՀՀԿ-ն ստացավ խորհրդարանական մանդատների մեծամասնությունը ՀՀ Ազգային ժողովում և ուղի հարթեց, որ Սարգսյանը երրորդ անգամ պաշտոնավարի որպես պետության ղեկավար:

2018 թ. մարտի կեսից սկսած քաղաքացիական հասարակության խմբերը սկսեցին քարոզարշավ Սարգսյանի որպես վարչապետ հնարավոր առաջադրումն կանխելուն ուղղված, որպեսզի Հայաստանը չվերածվի ցմահ բռնապետության, ինչը նախկին խորհրդային երկրներին բնորոշ միտում է: Իրարից անկախ բողոքի ցույցեր սկսեցին անցկացվել տարբեր խմբերի, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Մերժի’ր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունների կողմից, որոնք բավականին արագ արժանացան հայ ժողովրդի լայն աջակցությանը: Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյա ժամկետից դժգոհ լինելով` տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: Սկսած ապրիլի 13-ից` մի քանի օր ու գիշեր շարունակ ցուցարարները պահում էին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը և խաղաղ երթեր էին կազմակերպում փողոցներում, հրապարակներում և կամուրջներում` կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը և ժամանակավորապես շրջափակելով կառավարական շենքերը` պատգամավորների վրա ազդելու և նրանց քվեարկությունը Սարգսյանի թեկնածության օգտին կանխելու համար:

Շրջապատված լինելով ոստիկանության ջոկատաշղթայով, ոստիկանության ծանր տեխնիկայով ու փշալարերով` Հայաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանին ընտրել է որպես նոր վարչապետ բաց քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել ոստիկանության ջոկատաշղթայի դիմաց: Ի պատասխան` ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց` նետելով լուսաձայնային նռնակներ: Դրա հետևանքով ընդհանուր առմամբ 46 հոգի վիրավորվեց: Առնվազն 60 ցուցարարներ հարձակման, ծեծի և բերման ենթարկվեցին, ոստիկանական բաժանմունքներ տարվեցին առավոտյան և պահվեցին այնտեղ մինչև Ազգային ժողովի նիստի ավարտը` այդ կերպ խախտելով հանրային հավաքների մասին օրենքը: Մատնանշում ենք, որ սա երրորդ անգամն է, որ Սերժ Սարգսյանը պետական բարձր պաշտոն է ստանձնում խաղաղ ցույցի նկատմամբ կիրառած խժդժության և ոստիկանության բռնարարքների արդյունքում:

Ազգային ժողովում Սարգսյանի ընտրությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խաղաղ քաղաքացիական անհնազանդության ողջ երկրում: Այն լայն արձագանքի արժանացավ ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, ինչպիսիք են Վանաձորը, Գյումրին, Արմավիրը, Գավառը, Հրազդանը և այլն: Բազմահազարանոց խաղաղ ցույցեր սկսեցին ընդդեմ բռնակալության ամրապնդման հեռանկարի: Ի պատասխան խաղաղ ցույցերի` ոստիկանությունը անհամաչափ ուժ և ակնհայտ բռնարարքներ իրականացրեց: Չորս օրվա ընթացքում ավելի քան 500 ցուցարարներ, ներառյալ անչափահասներ, ենթարկվել են հարձակման, դաժան ծեծի, բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ և կալանավորվել են հաճախ օրենքով սահմանված 3 ժամից ավելի պահվելուց հետո, առանց հետաքննության և արդար դատաքննության: Շատ ցուցարարներ և մասնավորապես դպրոցականներ ծեծի են ենթարկվել և բերման են ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից առանց պետհամարանիշների մեքենաներով: Լրագրողներն ու փաստաբանները ևս ոստիկանության կողմից բռնությունների են ենթարկվել:

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնարարքներ գործադրելուն զուգահեռ` ոստիկանությունը զարմանալի հանդուրժողականություն և համագործակցություն է ցուցաբերել կազմակերպված հանցագործների հրոսակախմբերի նկատմամբ: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ տասնյակ ոստիկաններ անվրդով ականատես են եղել գործողությունների, որոնց ընթացքում հանցավոր խառնամբոխը փողոցներում բռնարարքներ են գործել և վնասել հանրային գույքը, անուշադրության են մատնել առանց պետհամարանիշների բազմաթիվ ավտոմեքենաների երթևեկությունը փողոցներում: Ուշագրավ է, որ քրեական մեղադրանքներ են առաջադրվել խաղաղ ցուցարաների նկատմամբ, իսկ հանցագործների նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել:

Թեպետ քաղաքացիական անհնազանդությունը մեծ չափով առաջնորդվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից, շարժումը ոչ կուսակցական է իր բնույթով: Դրա հիմնական նպատակն է կանխել Սարգսյանի երրորդ և ցմահ պաշտոնավարումը որպես երկրի ղեկավար, ինչը երկիրը կտանի երկարաժամկետ բռնապետության: Ֆրիդոմ Հաուսի վերջին` «Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. դիմակայելով ոչ ազատականությանը» զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը 2018թ․ վատթարացել է: Այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր: Հետևաբար, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությումնները պահանջագիր են ներկայացրել` պահանջելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:

Ինչ էլ տեղի ունենա Հայաստանում, պայքարը մղվում է հանուն ժողովրդավարության և ընդդեմ կոռումպացված վարչակարգի: Էներգիայի այս պոռթկումը հետևանք է 1995թ․ ի վեր քաղաքացիների քաղաքական իրավունքների շարունակական ճնշման, և հստակ պահանջ է դրված արտահայտելու ժողովրդի ձայնը ազատ և արդար ընտրություններում:

Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և այն երկրներին, որոնք աջակցում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական համակարգերին` սատարելու հայ ժողովրդի պայքարը հանուն ավելի լավ ապագայի:

Ցմահ բռնապետերը չպետք է ճանաչվեն և պետք է դատապարտվեն ժողովրդավարության ջատագովների կողմից:

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է պաշտպանվի Հայաստանի պետության կողմից, իսկ իրավիճակի ցանկացած վատթարացման ու հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ
«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Էկոտուրիզմի ասոցիացիա ՀԿ
«Էկոիրավունք» ՀԿ
«Հակաստվեր» ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
«Լոռե էկո» ակումբ ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
«Ֆեմիդա» ՀԿ
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
Հյուման ռայթս հաուս Երևան
ԳԱԼԱ հեռուստաստուդիա
«Իմ պաշտպանը» ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan