Ինչու՞ են Ալիևն ու Մամեդյարովը ոգևորված Արցախի հարցով, և ի՞նչ բացատրությունով է հանդես գալու Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը.ֆոտոշարք Ո՞րն էր Միքայել Մինասյանի գլխավոր մեսիջը` ուղղված հանրությանն ու իշխանություններին Բիշկեկում հակաչինական ցույց են ցրել. տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան ԱԺ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է՝ ուղիղ ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան
ԼՐԱՀՈՍ
Ծառուկյանին հունից չեք կարող հանել. Գագիկ Ծառուկյան.տեսանյութ Անդրանիկ Մանուկյանի անձնական հարցն է, մենք չենք խառնվում. Գագիկ Ծառուկյան Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվել է Փայլանը մեջլիսում մեղադրել է թուրքական պետությանը Դինքի սպանության մեջ Ինչու՞ են Ալիևն ու Մամեդյարովը ոգևորված Արցախի հարցով, և ի՞նչ բացատրությունով է հանդես գալու Փաշինյանը Վրաստանում «խոզագրիպի» զոհերի թիվը հասել է 18-ի Արտակարգ դեպք Երևանում. մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, հակառակ դեպքում սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել Բոլոր արագաչափերը պետք է հանվեն․ Փաշինյանի մեծ սուտը (տեսանյութ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը.ֆոտոշարք Տնօրինությունն աշխատակիցներին ստիպել է քայլել ծնկաչոք Ո՞րն էր Միքայել Մինասյանի գլխավոր մեսիջը` ուղղված հանրությանն ու իշխանություններին Հանրապետությունում H1N1 հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ. ԱՆ Դիտարկում ենք «Խաղաղ գործընթացի մասին» համաձայնագրի առաջադրումը. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտե Փաշինյանն անձայն զրուցեց քաղաքացիների հետ Նոր խորհրդարանի հին բարքերը Սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը. Արփինե Հովհաննիսյանը` Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին Լույս չի լինի Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը Եթե պարզվի, որ Հարությունյանը Հայաստանը լքած լինի, այդ դա կլինի արդեն հետաքրքիր կինո ու լիքը հարցեր կլինեն իշխանությանը Ավտոճանապարհներին ձյուն և բուք է Սկանդալային նշանակում. Ավետ Ադոնցը՝ ԱԳ փոխնախարա՞ր Բիշկեկում հակաչինական ցույց են ցրել. տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են» Ինչո՞ւ չի վերագործարկում «Թեղուտը», կառավարությունը մեղքը գցում է ՓԲԸ-ի վրա է. Ինչու է Ադրբեջանը վերջին ամիսներին «տազ արել». ՊՆ-ում կոնկրետ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյանին դատի են տվել. ինչ է արել հրաժարական տալուց առաջ «Սուպերնախարարության» նորամուտը՝ դրսում. Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման» «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին Ինչու են Կառավարության շենքում հսկողությունն ավելի խստացրել Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան ԱԺ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է՝ ուղիղ Ռուբինյա՞ն, թե՞ Իգիթյան. Ով է գլխավորելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Արամ Հարությունյանի` սահմանը հատելը կարող էր կանխվել. «Հրապարակ» Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին. «Ժամանակ» 2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել. Լուսանկար Վարորդը ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան Փաշինյանը իր հետ քայլողներին կարգեց սենատում որպես պատգամավոր. Շարմազանով. Տեսանյութ Քաղաքապետը կատակո՞ւմ է Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ «Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը» Երեխաները բուժօգնություն են ստացել փրկարարների օգնությամբ А король-то голый... Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Փայլանի հարցը թուրք նախարարին. «Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել» Բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել Վրաստանում կարմրուկի համաճարակի վտանգ կա ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԱԺ ներկայիս կազմն ընտրված է հասարակությանը մտածված կերպով շեղելու համա՞ր ՀՔԾ-ն հրապարակել է իր որոշումը Արամ Հարությունյանի վերաբերյալ. հայտարարվել է նաև հետախուզում Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ հանրապետության ողջ տարածքում. Լարսում՝ կուտակումներ Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր վտանգների մասին Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը Շիրակի մարզում կաթվածահար վիճակ է. մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ (լուսանկար) Այս տարի Մյունխենի խորհրդաժողովի թեմաները կդառնան ԵՄ-ի շահերը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Բեռլուսկոնին իր թեկնածությունը կառաջադրի Եվրախորհրդարանում. ANSA Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ Բացառվում է, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվեն. ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Ավելի ուժեղ հեղափոխություն կանենք. Տեսանյութ Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել ՃՏՊ Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորն արգելափակվել են մեքենայի մեջ. կան տուժածներ Բաքվում փոթորիկ է Հանրապետության տարածքում ձյուն և բուք է Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Վստրեչի Ապերի վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Ուղիղ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին. Տիգրան Աթանեսյան «Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան (տեսանյութ) ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան Սասունը՝ ԵԿՄ նախագահ, Ծառուկյանի Էդոն «գրավել» է Մանվելի սենյակը, անպաշտոն Գևորգ Կոստանյանը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արտագաղթի կանխման` «Lydian Armenia»- բանաձևը Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան
Հարցում

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ և առաջացել համակարգային ճգնաժամ Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով ու պետության ցմահ ղեկավար լինելու հավակնության պատճառով:

Մարդիկ արդարացիորեն կարծում են, որ խոսքի արժեքը զրոյացրած, անարդյունավետ կառավարում ապահոված ու պետական կառավարման բոլոր արատներն իր մեջ մարմնավորած սուբյեկտի կառավարման ներքո հնարավոր չէ պետության զարգացում ունենալ:

Ներկայումս տեղի ունեցող գործընթացները զուտ իշխանության համար քաղաքական պայքար չեն ու դուրս են իշխանություն-ընդդիմություն դասական մրցակցության տիրույթից: Քաղաքական դաշտի փոշիացման ու քաղաքականության կոմերցիալիզացիայի պայմաններում հանրային կոնսոլիդացիային նպաստող գործոն է դարձել յուրօրինակ նեգատիվ քվեարկությունը՝ մերժումը:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեղափոխական իրավիճակ ու համակարգային ճգնաժամ չի կարող ստեղծվել մեկ մարդու պատճառով, բայց տվյալ դեպքում հենց այդպես էլ կա, քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան տխրահռչակ սկզբունքով: Այսինքն՝ ինքն իրենով է փոխարինել համակարգը և բնական է, որ համակարգի դեմ պայքարը ավտոմատ վերածվում է իր դեմ պայքարի:

Որքան էլ ՀՀԿ ղեկավարին շրջապատող «քառակուսի» դեմքերը օրինակներ բերեն Եվրոպայից ու հրամցնեն Գերմանիայի բազմամյա կանցլեր Մերկելի փորձը, միևնույն է բոլորն էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխելով, «ռեյտինգային» ընտրակարգ ներմուծելով և խորհրդարանական մեծամասնություն վերցնելով գնում է ոչ թե ժողովրդավարացման, այլ փորձում է Հայաստան ներմուծել հետամնաց աֆրիկյան, մահմեդական և միջինասիական երկրներին ներհատուկ բարքեր ու քաղաքական խաղի կանոններ:

ՀՀ քաղաքացիները գիտակցում են կամ բնազդաբար են զգում, որ Հայաստանի ադրբեջանականացումը հզոր սպառնալիք է մեր անվտանգությանը: Գիտակցում ու զգում են, և դա է պատճառը, որ իրենցով են լցրել փողոցները:

Սերժ Սարգսյանը հիմա գրեթե զրոյական լեգիտիմություն ունի և ավելի վատ վիճակում է, քան 2008-ի մարտի 1-ից հետո: Եթե նախկինում Սերժ Սարգսյանի հանդեպ կար անվստահություն, ապա այժմ անվստահությունը տրանսֆորմացվել է ատելության:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: Այդ կարգախոսը մտել է բոլորի տներն ու դարձել իդեա-ֆիքս: Նման պայմաններում ինչպե՞ս է պատրաստվում կառավարել Սերժ Սարգսյանը: Նրա նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է կրում, ինչը վտանգավոր է և՛ իր, և՛ Հայաստանի համար, քանի որ ստեղծում է պայթյունավտանգ մթնոլորտ:

Ստի բումերանգի էֆեկտը

Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը հաջողել է բացառապես իշխանությունը պահելու հարցում: Մնացած առումներով ձախողումներ են:

Սերժ Սարգսյանին մերժել են այն քաղաքացիները, ովքեր արտագաղթել են Հայաստանից: Մերժում են նրանք, ովքեր մնացել են այստեղ: Մերժում են պետական ապարատի ներկայացուցիչները (շատ դեպքերում նաև՝ ՀՀԿ վերանախվի ոչ օդիոզ հատվածը), բիզնեսմենները, վարձու աշխատողները, գործազուրկները, ուսանողները, աշակերտները, թոշակառուները և մյուսները: Նա դարձել է համազգային հակահերոս:

Բոլորն էլ արդեն հասկացել են, որ Բ26-ը կառավարում է բացառապես ստի, կեղծիքի և բանսարկությունների միջոցով:

Սերժ Սարգսյանի պատկերացրած Հայաստանում միայն ինքը պետք է զբաղվի քաղաքականությամբ, շրջապատված լինի պնակալեզներով ու միայն ինքը հանդես գա ժողովրդի անունից: Խաբելն ու կեղծելը դարձել են կառավարման նորմա:

Վերջին սուտը, սակայն, լցրեց համբերության բաժակը: Սուտն այժմ բումարենգի պես վերադարձել է ու իր հարվածներն է հասցնում այն տարածողին:

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից

Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը համառում է վարչապետի պաշտոնում, ապա այստեղ փոխզիջումային դաշտ չի կարող լինել հեղափոխության ու Բ26-ի միջև: Սերժ Սարգսյանի վարչապետության ամեն մի օրը մեծացնում է լարվածությունը, ստեղծում բախումնածին պայմաններ ու պարալիզացնում պետական կառավարման համակարգը:

Առկա պայմաններում կողմերը նահանջի տեղ ու մտադրություն չունեն. Սարգսյանի կարգախոսը «Մահ կամ իշխանությունն» է, իսկ հեղափոխությունն ընտրել է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը, որոնք փոխբացառող են: Սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանից դուրս փոխզիջման դաշտ չկա պետական ապարատի հետ:

ՀՀԿ ղեկավարին չպետք է նույնացնել պետական կառավարման ողջ համակարգի հետ: Ուստի, փոխզիջումային դաշտ փողոցի ու պետական ապարատի միջև կարող է լինել:

Պետական ապարատում պետք է հասկանան, որ սա մարող գործընթաց չէ: Կարող է մի օր շատ մարդ դուրս գալ փողոց, մի օր՝ քիչ, իսկ մեկ այլ օր փողոցը դատարկ լինի ու հետո էլի լցվի, կարող է Սարգսյանը շաբաթներ կամ ամիսներ մնալ վարչապետի աթոռին, բայց «Մերժի՛ր Սերժինը» արդեն մտել է մարդկանց սրտերն ու հոգիները, ինչը նշանակում է, որ Սարգսյանի մերժումն առարկայական տեսք է ստանալու ամեն դեպքում և ոչ շատ հեռու ապագայում: Միևնույն է Սերժ Սարգսյանը չի կարողանալու կառավարել, իսկ ժողովուրդը թույլ չի տալու Սերժ Սարգսյանին կառավարել իրեն: Թույլ չտալը կարող է լինել ակտիվ կամ պասիվ փուլերով, բայց միևնույն է ամեն անգամ ակտիվ փուլում լինելու է պայթյուն:

Մենք բազմիցս ենք զգուշացրել, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծացել է ներքին ու արտաքին ֆորսմաժորային զարգացումների հավանականությունը: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, այսպես ասած, ծաղիկներն են: Ու որպեսզի ամեն ինչ ցանկալի սահմաններում մնա, անհրաժեշտ է լուծում: Քաղաքական լուծում:

Մարդիկ հույս ունեին, որ Սերժ Սարգսյանի կառավարման մոդելից կազատվեն Սահմանադրության ուժով: Պարզվեց, որ Սահմանադրությունը փոխվում է և դուրս է մնում երկու ժամկետից (անընդմեջ) ավելի կառավարելու արգելքը:

Մարդիկ նաև հույս ունեին, որ գոնե սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանն, իր խոստման համաձայն, կհեռանա իշխանության ղեկից, բայց հիմա արդեն բոլորն են տեսնում, որ իրենց պարզապես խաբել են: Բայց ստի ու կեղծիքի լիմիտը սպառվել է, հանրային մանիպուլյացիաների բոլոր գործիքներն այլևս շարքից դուրս են եկել ու Սերժ Սարգսյանը մնացել է մենակ:

Խնդիրն այժմ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» բանաձևն անարյուն և առանց ցնցումների կյանքի կոչելն է:

Պետք է հիմիկվանից պատրաստվել հետսերժական Հայաստանի գալստյանը: Փողոց դուրս եկած երիտասարդների էներգիան կարելի է բարձր արդյունավետությամբ ուղղել պետականաշինության գործին: Մենք Ադրբեջանի վերածելու հայրենիք չունենք:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Հ.Գ.: Կա տեսակետ, թե իբր ԵԱՏՄ-ում ընդունված խաղի կանոն է երկու ժամկետից ավելի կառավարելը, և Սերժ Սարգսյանը բացառություն չէ:

«Ինչո՞ւ Պուտինին, Լուկաշենկոյին կամ Նազարբաևին կարելի է երկու անգամից ավելի մնալ երկրի ղեկին ու ցմահ կառավարելու մտադրություն ունենալ, իսկ Սերժ Սարգսյանին չի կարելի»,-հայտարարում են ՀՀԿ ղեկավարի քաղաքական փաստաբանները ու փորձում արդարացնել Սարգսյանի 3-րդ ժամկետը:

Այո՛, ԵԱՏՄ-ում առկա է ավտորիտար մեթոդներով կառավարում և Հայաստանը նույն շարքում է: Անշու՛շտ, ցանկալի կլիներ, որ Հայաստանում հաստատված լիներ ժողովրդավարություն, և մենք դուրս լինեինք այդ շարքից, բայց հասկանալի է, որ անցումային շրջանում ավտորիտարիզմն օբյեկտիվորեն անխուսափելի է: Խնդիրը, սակայն, այն է, որ նույն Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում մենք գործ ունենք ավտորիտար ռեժիմների հետ՝ ավտարիտետ (հեղինակություն) ու խարիզմա ունեցող ղեկավարներով, ովքեր այդ երկրների համար սոցիալ-տնտեսական առաջընթաց են ապահովել: Այսինքն՝ կոնկրետ դրական արդյունք են արձանագրել:

Այսպես՝ Պուտինի ղեկավարման շրջանում ՌԴ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ և դրականորեն փոխվել է ՌԴ քաղաքացիների կենսամակարդակը: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ու Նազարբաևի մասով:

Ի դեպ, Ադրբեջանում էլ Իլհամ Ալիևի ավտորիտարիզմն ուղեկցվել է հսկայական արդյունքներով: ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 10 անգամ, կտրուկ ավելացել է ռազմական բյուջեն:

Սերժ Սարգսյանի մոտ, ցավոք, չստացվեց Հայաստանի համար դրական արդյունքներ ապահովել: Մեր ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով այժմ ավելի քիչ է, քան 2008-ին, երբ ՀՀԿ ղեկավարը ստանձնում էր նախագահի պաշտոնը: Աղքատությունը վերջին 10 տարում ավելացել է, մինչդեռ հակառակն էր խոստացվել: Արտագաղթի թվերն էլ բոլորը անգիր գիտեն: Այնպես որ, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ համեմատությունը տեղին չէ:

Մեր պարագայում գործ ունենք հանրային հեղինակությունից ու խարիզմայից զուրկ ղեկավար, որի օրոք հետընթաց է արձանագրվել: Նոնսենս է, երբ նման կառավարիչը ոչ միայն պահում է իշխանությունը, այլ նաև վերարտադրվում ու ցմահ կառավարելու հայտ ներկայացնում:

Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ-ն առաջընթաց ունենար, ապա Հայաստանի հանրությունն առնվազն դեմ չէր լինի նրա 3-րդ ժամկետին: Բայց մենք ունենք հակառակ պատկերը և բնական է, որ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով փոփոխություններ ու այդ փոփոխությունների նախապայման են տեսնում Սերժ Սարգսյանի հեռացումը:

7or.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan