Վաղ առավոտից ցուցարարները Հանրապետության հրապարակում են․ այսօր նոր կառավարության առաջին նիստն է (ուղիղ միացում)
Այսօր վաղ առավոտից ցուցարարները Հանրապետության հրապարակում են և շարունակելու են կառավարական շենքերի շրջափակման գործընթացը։
Ինչպես նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսօր նոր կառավարության առաջին նիստն է լինելու։
Նա նաև կոչ արեց հանրապետության բոլոր մարզերի բնակիչներին միանալ թավշյա հեղափոխության ցանցային անհնազանդության գործողություններին։
***
Ցուցարարները շրջափակեցին Կառավարության 3-րդ մասնաշենքը, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց։