Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է (թարմացվում է, լուսանկարներ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Բաղրամյան պողոտայից հայտնում է Tert.am-ի թղթակիցը:
Ն. Փաշինյանը վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին: