Օր 3-րդ. Ցուցարարները շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում. Ուղիղ միացում
Արդեն 3-րդ օրն է՝ ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են։ Ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման 3-րդ ժամկետի շուրջօրյա նստացույց իրականացնողները կրկին գիշերել են այնտեղ։
Այսօր՝ ժամը 14։00-ին և 18։30-ին, հանրահավաք է տեղի ունենալու։
Հիւշեցնենք, որ բողոքի գործողության մասնակիցները նախօրեին երթ իրականացրեցին, որի ժամանակ անակնկալ կերպով մտան Հանրային ռադիոյի շենք, այնուհետև երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ երեկոյան բազմամարդ հանրահավաք կայացավ։