Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Համայնքներում եւս 45 նոր ծրագիր կիրականացվի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ:

Կառավարությունից հայտնում են, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ 32 մլն դրամ է, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 963,1 մլն դրամ, մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ 177 մլն դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 892 մլն դրամ: Ներկայացված 46 ծրագրից 23-ը ստացվել է խոշորացված 14 համայնքից:

Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ այս եւ նախորդ նիստում ներկայացված եւ հաստատված 85 ծրագրային հայտի ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 387 մլն դրամ, որից՝ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 738 մլն դրամ է, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1 մլրդ 459 մլն դրամ, մասնավորի կողմից ֆինանսավորումը՝ 188,5 մլն դրամ: Նշված 85 ծրագրից 32-ը ներկայացվել է 18 խոշորացված համայնքի կողմից:

Համայնքային նշանակության ծրագրերը հիմնականում վերաբերում են ճանապարհների վերանորոգմանն ու բարեկարգմանը, ոռոգման եւ խմելու ջրագծերի, կոյուղագծերի վերանորոգմանն ու կառուցմանը, համայնքների լուսավորությանը, մանկապարտեզների եւ մշակույթի տների կառուցմանն ու վերանորոգմանը, գույքի, օրինակ՝ աղբատար մեքենաների ձեռքբերմանը եւ այլն:

Նշվել է, որ բոլոր նախագծերը փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություններին՝ նրանց կարծիքներն ու առաջարկներն ստանալու համար:

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկումների արդյունքում 46 հայտերից չի հաստատել միայն մեկը՝ համայնքի կողմից ոչ բավարար համաֆինանսավորման պատճառով:

Անդրադառնալով ծրագրերի պատշաճ որակով ու արդյունավետությամբ իրականացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս տարվա վիճակագրությունն ու պատկերը թույլ կտա, որ խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձեւակերպվեն: Հրատապ եւ այլ ծրագրերով համայնքներին տրվող պետական միջոցները հատկացվելու են խիստ նպատակային: Եթե 3-4 տարի սուբվենցիաների այս ծրագիրը շարունակենք եւ իրականացնեք այնպես, ինչպես որ նախատեսում ենք, համայնքների վիճակը զգալի կերպով կփոխվի»:

Կարեւորվել է նաեւ ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ կապված շինարարության որակի եւ այլնի հետ: Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է աշխատել նաեւ մարզպետարանների թիմերի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan