Ոստիկանները, ուժ կիրառելով, բողոքի ակցիայի մասնակիցներին հեռացրեցին Ֆրանսիայի հրապարակից (ուղիղ միացում)
#ՄերժիրՍերժին և #ԻմՔայլը նախաձեռնության անդամները քիչ առաջ վրան էին տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն ոստիկանները հեռացրեցին այն։
Դրանից հետո ցուցարարները մոտ 40 րոպե փակել էին փողոցը, ինչից հետո ոստիկանները, ուժ կիրառելով, նրանց նույնպես հեռացրեցին փողոցից, սակայն բերման չենթարկեցին։
Այժմ ավտոերթ են իրականացնում։