Ո՞վ ա գալու վլաստի` Նիկո՞լ, թող իրա շուխուրն անի էլի. Սեյրան Սարոյան (Տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սերյան Սարոյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է խափանել Հանրապետականի, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի ծրագրերը։
Լրագրողների հետ զրույցում Սարոյանը բացառեց, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց։
Դիտարկմանը, թե արդյոք հավանական չի համարում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է փակել ԱԺ մուտքերն, ինչպես հայտարարում է Փաշինյանը՝ Սարոյանն ասաց.
«Ա ո՞վ կարա փակի, ոնց կարա փակի։ Երեխեք մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը։ Տենց բան չի կարա լինի, ժողովուրդը չի հելնելու։ Ժողովրդին խաբել էլ չի լընում։ Ժողովրդին ավելի շատ հետաքրքրում ա իր ապրելակերպը, անվտանգությունը։ Հերիք ա, էդ ժողովուրդը մեղկ են»։
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում: