Ռուսաստանը կարող է լքել ԵԽԽՎ-ն (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվել է (Տեսանյութ) Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման մասին ակտը. Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն Как низко вы пали, господа Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում պատգամավոր Հայկ Սարգսյանը. ֆոտոշարք Պատգամավոր Հայկ Սարգսյանի ունեցվածքը Ինչո՞ւ Մարուքյանն ԱԺ նախագահի թեկնածու չառաջադրեց` ի տարբերություն 2017-ի Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին. փաստաբան 2018թ-ին 63 զինծառայող է մահացել, որից 11-ը՝ ինքնասպանություն
ԼՐԱՀՈՍ
Իրականությունը՝ բաց աչքերով «Իրազեկ քաղաքացիների միավորումն» առաջարկում է վերստեղծել Ներքին գործերի նախարարությունը Ճանապարհներն ու լայվը... եթե Նիկոլ Փաշինյանն ապագայում ունենա 10% աջակցություն, ընտրությունները կկեղծի, թե ոչ Ռուսաստանը կարող է լքել ԵԽԽՎ-ն (Տեսանյութ) Վերադասավորումներ Ադրբեջանի ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանի մասին պատմող թուրքերեն 1-ին ճամփորդական ուղեցույցն է կազմվել Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվել է (Տեսանյութ) Շմայսը՝ ԱՄՆ մեկնելու, նոր պատգամավորների «հարցերը լուծելու» և «օրենքի տառին համապատասխան, ավելի լավ ձևի» ապրելու մասին Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է «Ասածի մեջ մեծ ճշմարտություն կա». Վարդան Արամյան (Տեսանյութ) Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման մասին ակտը. Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը Էմմին ցույց է թվել իր թանկարժեք ու շքեղ ամենագնացը «Ինչու՞ բեղեր չունես». Էրդողանի հարցը քաղաքապետի թեկնածուին Սիրիայում առնվազն 15 երեխա է մահացել ցրտերի պատճառով. ՅՈւՆԻՍԵՖ Համայնքային գրադարաններում ընթերցողների իրավունքը ոտնահարված է, գրքերի հավաքածուները՝ վտանգված Կեսարյան հատումից հետո 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին 42.316.000 դրամ յուրացրած կինը հայտնաբերվեց Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել Իշխանության տեխնոլոգիան, կամ ինչու ԲՀԿ, և ոչ թե ԼՀ Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է. Արցախում կանցկացվի ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը Հետաքրքիր է՝ ճանապարհ փակելու լիազորություն ինչպե՞ս են ստանում Օրենսդրական նախաձեռնության առաջարկ. Արփինե Հովհաննիսյան Մանրամասներ Լոռիում կատարված սպանության դեպքից. սպանվածի ականջները կտրել են Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը Բավական է ՀՀԿ-ի դարդերով ապրեք. Շարմազանով «Հիմա մենք Հայաստանում ունենք ոչ թե խորհրդարան, այլ՝ զանգված». Լուսինե Հարոյան Հմայակ Հովհաննիսյանին զանգել ու սպառնացել են. նա հրապարակել է հեռախոսահամարը Արարատ Միրզոյանը շտապում է բնակվել Կառավարական առանձնատանը Как низко вы пали, господа Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում պատգամավոր Հայկ Սարգսյանը. ֆոտոշարք Սպիտակ քաղաքում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ. Կողոպտիչն ասել է, որ «ինքը Ֆանտոմասն է» և թալանել է Varks.am-ում եղած ողջ գումարը Ասյա Խաչատրյան ջան, ցավդ տանեմ, կայֆ ա չէ՞. Ադրբեջանում հայկական դրոշ են այրել (տեսանյութ) Պատգամավոր Հայկ Սարգսյանի ունեցվածքը «Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամի ստեղծումը կոռուպցիայի դասական դրսևորում է, կլասիկ կոռուպցիոներներ են. Զարուհի Փոստանջյան Լարսը բաց է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Ինչո՞ւ Մարուքյանն ԱԺ նախագահի թեկնածու չառաջադրեց` ի տարբերություն 2017-ի Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Սարի Թաղ բարձրացող ճանապարհի հատվածում քարաթափում է տեղի ունեցել Հայկ Մարությանը՝ Օպերայի շրջակայքի սրճարանները ապամոնտաժելու մասին. Տեսանյութ ԱՊՊԱ-ն կթանկանա. Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ (տեսանյութ) «Սովորեք աշխատել լրագրողների հետ, մենք հո բոբո չենք, յա» Թուրքիայի մասին սկանդալային գրառումից հետո եղել է Էրդողանի ու Թրամփի հեռախոսազրույցը «Ցանկացած ոլորտում բարեխիղճ գործելավոճը հանգեցնում է հասարակական վստահության» Ո՞վ է այն միակ «հերոս» պատգամավորը Օտար բարքերը. ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ մետրոյում առանց տաբատի են երթեւեկել (ֆոտոշարք, Տեսանյութ) Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեայի 9-րդ նստաշրջանին Պետությունը բավարար աշխատանք չի տարել ներման ինստիտուտի էությունը հանրությանն իրազեկելու ուղղությամբ. ՄԻՊ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին. փաստաբան TAROM ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա Թուրքիան և Ադրբեջանը խորացնում են ռազմական կապերը ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Պեդերսենն առաջին այցով ժամանել է Դամասկոս 2018թ-ին 63 զինծառայող է մահացել, որից 11-ը՝ ինքնասպանություն Ինչո՞ւ է Իոաննիսյանն ընտրողաբար թիրախավորում քաղգործիչներին Գդանսկում սուգ է հայտարարվել քաղաքապետի սպանությունից հետո Սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի. ԱՆ ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը (ուղիղ միացում) Ինչը չներվեց Սեյրան Օհանյանին «Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք». Կարո Փայլան Ազգային Ժողովը դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը Քաղաքապետը Օպերայի հարակից տարածքի կանաչապատման և Արամի 23 հասցեում տեղակայված շենքի մասին (տեսանյութ) Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր «Դուք չե՛ք փակելու ճանապարհը, որովհետև դրա լիազորությունը չունեք». Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցներին. տեսանյութ «Հույս ունեմ՝ ձեռքներդ չի գնա». Դանիել Իոաննիսյան Տիկին Զոհրաբյան, Ձեզ կոչ եմ անում մեր ունեցած ելույթներին չպատասխանել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հրավիրում է հանրահավաք և հայտարարում, որ իր թեկնածուն Վահե էնֆիաջյանն է Վերադա՞րձ դեպի ԽՍՀՄ-ի ԱԺ. Ինչ խնդիր է դրանով փորձում լուծել Փաշինյանը (Տեսանյութ) «Իմ քայլի» պատգամավորները կընտրեն Վահե Էնֆիաջյանին. Լիլիթ Մակունց Նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակվածը գրավի դիմաց ազատ է արձակվել Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում Դեսպան Վարուժան Ներսեսյանն հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Երևանի ավագանու արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները «Իմ քայլի» պատգամավորը հրաժարվեց մանդատից
Հարցում

Սերժ Սարգսյանն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին. Տեսանյութ

Վարչապետը նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:

Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստանձնել է պատասխանատվություն:

«Պարո՛ն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում: Եվ օգտվելով այս առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և ընկերության համար, ուզում եմ, որպեսզի այդ շնորհակալությունը փոխանցեք նաև կառավարության անդամներին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Եթե մենք ամփոփելու լինենք այս շրջափուլը, ապա պետք է ասենք, որ 2016թ. սեպտեմբերից հետո կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ ձևով կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից` մեր տնտեսությունը զարգացնելու առումով: Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Հասկանալի է, որ պատասխանատու են գործադիր մարմնի անդամները, պատասխանատու են Հանրապետական կուսակցության խորհրդի անդամները, մեր տարածքային կառույցները, բայց այստեղ, իհարկե, անհատական պատասխանատվության մասին է խոսքը: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա», - հայտարարել է նախագահը:

«2017թ. արդյունքները, իհարկե, լավն են, սակայն անցյալ տարվա ընթացքում մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել, բազմաթիվ խոստումներ ենք տվել, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն: Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու իր այս պարտականություններին, նաև իրավունքներին, որովհետև որտեղ՝ իրավունք, այնտեղ՝ պատասխանատվություն: Այնպես որ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին վստահության և համատեղ աշխատանքի համար, վստահեցրել, որ մոտակա տարիներին ապագա հիմնավոր և խորը բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները:

«Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Իսկապես, այսօր իմ վերջին զեկույցն է Ձեզ այս կարգավիճակով: Հակիրճ ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ բոլոր մակրոխնդիրները, որ դրել էինք մեր առջև, կատարված են: Այս ժամանակահատվածը և աշխատանքը եղել է շատ հետաքրքիր և ստեղծագործ: Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարվածություն: Շատ շնորհակալ եմ և շատ զգացված Ձեր գնահատականի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել վարչապետի պաշտոնն ստանձնելու ինձ արված առաջարկի, վստահության և համատեղ աշխատանքի ու աշխատանքային և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար», - ասել է վարչապետը:

«Իրականում այսօր ձևավորված և ձևակերպված են այն հորիզոններն ու խնդիրները, որոնց մենք պետք է հասնենք: Այսօր թիմը դա հստակ պատկերացնում է: Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և՛ 2030 ծրագիրը, և՛ այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասում: Մոտակա երեք-չորս տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որպեսզի երկարատև, ֆունդամենտալ, խորը բարեփոխումներ իրագործենք: Կրկին շատ շնորհակալ եմ Ձեզ վստահության և համատեղ աշխատանքի համար», - պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասել է Կարեն Կարապետյանը:

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan