Շարմազանովը փորձել է գումար փոխանցել «իմ քայլը» նախաձեռնության հաշվեհամարին
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդման Նիկոլ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում արել է մի գրառում , համաձայն որի ԱԺ ՀՀԿ խմբակցության փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ցանկացել է իմ քայլը նախաձեռնության հաշվեհամարին գումար փոխանցել , սակայն գործարքը կիսատ է թողել:
«Էդուարդ Շարմազանովը փորձել է մեզ 5000 դրամ փոխանցել, բայց կիսատ է թողել գործարքը՝ թերևս լսելով, որ Երիտասարդական մետրոյի մոտ Սերժ Սարգսյանի համար են գումար հավաքում։ 500 հատ 10 դրամ գնաց Սարգսյանի թոշակին» - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կցելով լուսանկար: