Վիգեն Սարգսյան. Հայաստանը անվտանգության ոլորտում նույնպես վարում է և…և քաղաքականություն (Տեսանյութ)
Բազմաբևեռ աշխարհում Հայաստանի վարած բաց և հետևողական քաղաքականությունն արդյունքներ է տալիս ու խոսում է այն մասին, որ Հայաստանը համագործակցում է բոլոր կողմերի հետ։ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ից 5-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին։
«Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ՝ Հայաստանը կազմակերպությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին գործոն…
Միաժամանակ Հայաստանն անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Լիբանանում և Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելուն զուգահեռ հայաստանցի խաղաղապահները մասնակցում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արտոնված ՆԱՏՕ-ի առաքելություններում Աֆղանստանում և Կոսովոյում»:
Մանրամասները՝ տեսանյութում: