Հրդեհ է բռնկվել Սոչիի հինգհարկանի շենքում. Տեսանյութ
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Սոչիում՝ հինգհարկանի շենքերից մեկում: Ինչպես հայտնում է Ria.ru կայքը, իրականացվել է շենքի բնակիչների տարհանում:
ՌԴ ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի վարչության մամլո ծառայության հաղորդմամբ՝ նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է Սոչիի կենտրոնական շրջանում:
«Հրդեհը բռնկվել է հինգհարկանի շենքում, որտեղ ևս մեկ հարկ վերնահարկի է վերածվել: Մակերեսը կազմում է 500 քառ. մետր: Տարհանում է իրականացվում», - ասվել է գերատեսչության հաղորդագրության մեջ: