Ավելի քան 1200 ապօրինի ներգաղթյալ Մեքսիկայով շարժվում է դեպի ԱՄՆ-ի սահմանը (լուսանկարներ)

Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից եկած ավելի քան 1000 ապօրինի ներգաղթյալ Մեքսիկայի տարածքով շարժվում է Միացյալ Նահանգների սահման՝ նպատակադրվելով ամեն գնով հատել սահմանն ու հայտնվել «երազանքների երկրում»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1200 ներգաղթյալի՝ հիմնականում Հոնդուրասի բնակիչների զանգվածային երթը դեպի ԱՄՆ-ի սահման սկսվել է մարտի 25-ին: Ներգաղթյալների շարքերում կան կանայք ու երեխաներ: Նրանք վստահ են, որ համախմբվածության արդյունքում կկարողանան հասնել ԱՄՆ:
Պարբերականը մանրամասնում է, որ մարդիկ քայլում են կիզիչ տապի պայմաններում, քնում են բաց երկնքի տակ, սնունդ են ստանում տեղի եկեղեցիներից կամ բարեգործական կազմակերպություններից:
Մանրամասները և լուսանկարների շարքը՝ Tert.am - ում: