Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Քաղաքապետարանը խոշոր կոռուպցիոն գործարք է կատարել. «Երկիր Ծիրանի»

2018 թվականի մարտի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 7-ին ապօրինի՝ 20 000 դրամից մինչև 200 000 դրամ գումար-քարտեր (որի հանրագումարը կարող է կազմել շուրջ 150 հազար դոլար) բաժանելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գնահատել է որպես խոշոր կոռուպցիոն գործարք:

Տարոն Մարգարյանի և նրան ենթակա՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լիներու փաստերի վերաբերյալ գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները՝ Հոված 308՝ Պաշտոնական լիազորությունների չարաշահելը, Հոդված 310.1՝ Ապօրինի հարստանալը, Հոդված 312.1՝ Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, Հոդված 312.1՝ Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է կատարել իր պարտականությունը՝ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին և այլոց՝ կոռուպցիոն գործարք իրականացնելու համար, այսօր՝ 2018 թվականի մարտի 30-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Բողոքով դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ պահանջելով որոշում կայացնել վերացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննիչին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Կից ներկայացվում է Բողոքը:

 

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ

 

Բողոք բերող անձ` Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»

խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան

Հասցե` (ՀՀ, ք. Երևան , AR0417655,Մամիկոնյանց 58-Ա 43 բնակարան)

Ծանուցման հասցե՝ Արգիշտի 1, 434 աշխատասենյակ

Վարույթն իրականացրած մարմին՝ ՀՀ գլխավոր դատախազություն

Հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան փ. 5

Ելից 207/03

30.03.2018թ.

 

ԲՈՂՈՔ

(ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը վերացնելու պահանջի մասին)

Գործի դատավարական նախապատմությունը
13.03.2018 թվականին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանում ապօրինի՝ 20 000 դրամից մինչև 200 000 դրամ 403 հատ գումար-քարտեր բաժանելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դիտում է որպես կոռուպցիոն գործարք:

Ի պատասխան վերը նշված հանցագործության մասին հաղորդման՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Սիմոնյանը հայտնել է, որ իմ կողմից մատնանշված հարցերն իրենց բնույթով դուրս են իրավական հարթությունում դիտարկման և քննարկման տիրույթից, քանի որ կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկատվություն չեն պարունակում, որն անհրաժեշտ պայման է ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարվելու և ստուգվելու համար:

Վարույթն իրականացնող մարմնի ոչ պատշաճ քննության վերաբերյալ պնդումներ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի ուժով քրեական հետապնդում իրականացնող մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար կրում է օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտավորություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»: Սակայն իմ հաղորդման հիման վրա վարույթն իրականացնող մարմինը չի գործել հիշյալ հոդվածներով ամրագրված քննության սկզբունքների պահպանմամբ, ինչի հետևանքով կայացվել է իմ և հանրության իրավունքները և օրինական շահերը ոտնահարող որոշում: Ստորև ներկայացվում են ոչ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու փաստը հիմնավորող հանգամանքները:

Վարույթն իրականացնող մարմինը կատարել է միակողմանի քննություն, որի նպատակը չի եղել օբյեկտիվ իրականության բացահայտումը, այլ եղել է հովանավորչություն ցուցաբերելը: Նշված պնդումն ապացուցվում է մի շարք հանգամանքներով:

2018 թվականի մարտի 7-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ է այցելել մի կին, ով մոտեցել է խմբակցության գործավար Լիլիթ Սինանյանին: Նրանք միմյանց հետ ինչ-որ բան են խոսել, որը տևել է մոտ մեկ րոպե, և այդ կնոջ հեռանալուց հետո Լիլիթ Սինանյանը շատ ուրախացել է: Միաժամանակ՝ լրատվամիջոցներով տարածվել է լուր, որ Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանը շնորհավորել է կանանց և նրանց նվիրել գումար-քարտեր: Համաձայն լրատվամիջոցների՝ այդ գումար-քարտից ստացել է նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավար Լիլիթ Սինանյանը: Երբ Լիլիթ Սինանյանից ցանկացանք տեղեկանալ, թե արդյոք այդ լուրը համապատասխանում է իրականությանը, նա հաստատեց: 2018 թվականի մարտի 12-ին, երկուշաբթի օրը, ժողովի ընթացքում Լիլիթ Սինանյանը հայտնեց, որ այդ գումար-քարտն իր մոտ չէ, ծախսել է և ավելացրեց, որ այդ գումար-քարտն ստանալիս ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել իր անվան դիմաց:

http://www.tert.am/am/news/2018/03/08/arthur-gevorgyan/2633129

 

Իրավունքի գերակայության համար անհրաժեշտ են մարդու իրավունքների վրա հիմնված՝ ներդաշնակ իրավական դաշտ և կառավարման արդյունավետ համակարգեր ու հաստատություններ: Պետության բոլոր քաղաքացիները պետք է ունենան օրենքով նախատեսված հավասար իրավունքներ, որոնց համաձայն կարող են օգտվել հանրային ծառայություններից, տեղեկություններից և արդարադատությունից: Պատշաճ ստանդարտների և համակարգերի առկայության պարագայում իրավունքի գերակայությունը նպաստում է զարգացման և ընդհանրական աճի համար վճռորոշ նշանակություն ունեցող բոլոր տարրերին՝ երաշխավորված պայմանագրերին, աշխատաշուկայի արդարացի կանոնակարգերին, առողջապահական և սանիտարական համակարգերին, կրթությանը, բռնության, հակամարտության և հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելուն:

 

Զարգացման և հավասարության գլխավոր արգելակը կոռուպցիան է, որը կազմալուծում է հաստատություններն ու նպաստում անկայունությանը: Մոլեգնող կոռուպցիան վանում է օտարերկրյա ներդրումները, իսկ այդ պայմաններում գործարարությունը չի կարող բարգավաճել, ինչը հանգեցնում է տնտեսական զարգացման գրեթե բացակայության: Կոռուպցիան ազդում է հասարակության բոլոր մակարդակների վրա` կառավարությունից մինչև միջին վիճակագրական քաղաքացի: Ամենից շատ տուժում է անապահով խավը, սովորաբար այն պատճառով, որ պետական միջոցները և արտաքին օգնությունը չեն ուղղվում կենսական անհրաժեշտության ծրագրերի իրականացմանը: Առանց այս ռեսուրսների արդարացի տնօրինման՝ երկրները զուրկ կլինեն խիստ կարևոր ենթակառուցվածքների (ճանապարհներ, հիվանդանոցներ և դպրոցներ) ստեղծման բավարար միջոցներից:

 

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 310.1՝

«1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 312.1՝

«1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 312.2՝

«1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»:

Երևանի քաղաքապետարանում գումար-քարտերի բաժանումը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դիտում է որպես կոռուպցիոն երևույթ, ուստի պահանջում ենք քննության առարկա դարձնել Երևանի քաղաքապետարանում գումար-քարտերի բաժանման երևույթը, որը կրում է համատարած և կրկնվող բնույթ, հատկապես հաշվի առնելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հանրային միջոցների հաշվին ձեռք են բերվել գումար-քարտեր և իբրև նվեր բաժանվել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց: Իսկ մեր նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմությունը ցույց է տալիս, որ հատկապես հանրային ծառայության մեջ գտնվող անձանց են օգտագործում որպես ընտրակեղծարարներ և հանրային ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներն են, որ ապօրինի հարստացել են:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար պարոն Սերգեյ Մակարյանից իմ հարցմանն ի պատասխան ստացել եմ հետևյալ տեղեկատվությունը` Երևանի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած ինչպես Երևանի տեղական ինքնակառավարման մարմնի, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կին ներկայացուցիչներին նվիրել են ծաղիկներ, շնորհավորական բացիկներ և 403 նվեր քարտեր, որոնք բոլորը առանց բացառության լիցքավորված են եղել 20 000 ՀՀ դրամով:

 

Սույն պատասխանը վկայում է, որ Երևանի քաղաքապետարանը հանրային միջոցները տնօրինել է առանց համապատասխան իրավական հիմքի և չի ապահովել հանրային միջոցների ծախսման թափանցիկությունը: Սույն գրությունից պարզ չէ` ի՞նչ կարգով են ձեռք բերվել այդ 403 հատ նվեր քարտերը` յուրաքանչյուրը 20 000 ՀՀ դրամով լիցքավորված, պահպանվե՞լ են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ովքե՞ր են ստացել այդ գումարները, ի՞նչ եղանակով են նրանց փոխանցվել այդ գումարները, արդյոք այդ 403 հատ 20 000 ՀՀ դրամով լիցքավորված նվեր քարտերը չե՞ն յուրացվել հենց Տարոն Մարգարյանի կողմից, նախորդ տարիներին որքա՞ն գումար է հատկացվել հանրային միջոցների հաշվին նմանատիպ նվերներ գնելու համար:

 

Այսպես՝ 2018 թվականի մարտի 7-ին Երևանի քաղաքապետարանում բաժանվել են 403 հատ գումար-քարտեր, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, պարունակել են 20 000 դրամից մինչև 200 000 դրամ, որի ընդհանուր գումարը 20 000 ՀՀ դրամի դեպքում՝ կազմում է 8 060 000 ՀՀ դրամ, իսկ 200 000 ՀՀ դրամի դեպքում՝ 80 600 000 ՀՀ դրամ:

«Կոռուպցիան Հայաստանում համարվում է էնդեմիկ և համատարած երևույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»:

Համաձայն «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի` կոռուպցիան սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, խարխլում է լավ կառավարումը, անաչառությունը և հասարակական արդարությունը, խեղաթյուրում է մրցակցությունը, խոչընդոտում է տնտեսական զարգացմանն ու վտանգում ժողովրդավարական հաստատությունների և հասարակության բարոյական հիմքերի կայունությունը:

Այն, որ Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ յուրացնում է հանրային միջոցները և մնում անպատիժ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այն, որ Տարոն Մարգարյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում բացառապես եղել է հանրային ծառայության մեջ և ստացել է հանրային միջոցներից սահմանված աշխատավարձ, ինչն իրեն թույլ չէր տա դառնալ միլիոնավոր դոլարների կարողության տեր, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ միջոցները նա, հավանաբար, ձեռք է բերել նաև վերը նշված եղանակի միջոցով:

 

3.Դատարան դիմելու իրավունքի իրացման վերաբերյալ պնդումներ

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին»:

4.Բողոքի պահանջը

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի դրույթներով՝

Խնդրում եմ

Բողոքը ճանաչելով հիմնավորված` որոշում կայացնել վերացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին հարուցել քրեական գործ և այն ուղարկել նախաքննություն իրականացնելու համար քննիչին:

 

5.Կից ներկայացվող փաստաթղթեր

 

ՀՀ գլխավոր դատախազության գրության պատճենը:

 

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan