Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել են արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից

Էկվադորի կառավարությունը զրկել է WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից: Այս մասին նշվում է երկրի իշխանությունների հաղորդագրությունում, հաղորդում է «РИА НОВОСТИ»-ն:

«Այս միջոցը ձեռնարկվել է Ասանժի կողմից 2017 թվականի վերջին կառավարությանը տրված գրավոր պարտավորությանը չհետեւելու կապակցությամբ, որում նա խոստացել էր չհրապարակել այնպիսի հաղորդագրություններ, որոնք ենթադրում են միջամտություն՝ այլ պետությունների հարաբերություններին», - ասվում է Էկվադորի կառավարության հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, չի նշվում, թե Ասանժի որ հաղորդագրությունն է խախտել պարտավորությունը:

Էկվադորի իշխանությունների կարծիքով՝ Ասանժի վարքագիծն ու հաղորդումները սոցիալական ցանցերում վտանգում են Մեծ Բրիտանիայի, Եվրամիության երկրների եւ աշխարհի այլ պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունները: Այդ կապակցությամբ Ասանժի հաղորդակցության միջոցները երեքշաբթի անջատվել են: Ընդ որում նրա վարքագծի կապակցությամբ լրացուցիչ միջոցները չեն բացառվում:

Վերջերս Ասանժն իր Twitter-ում բազմաթիվ հաղորդագրություններ էր հրապարակել՝ կապված կատալոնական քաղաքական գործիչ Կառլես Պուչդեմոնի ձերբակալության հետ: Նրանցից մեկում Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին նա «Գերմանիայի առաջին քաղբանտարկյալ» էր անվանել՝ հղում կատարելով գերմանական թերթի հոդվածին:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Շվեդիայի դատարանը Ասանժին մեղադրեց բռնաբարության մեջ , 2017-ի մայիսին գործը փակվեց: Ասանժը 2012 թվականից ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, նա դիմել է այս երկրի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու համար, WikiLeaks- ի իր գործունեության հետ կապված՝ ԱՄՆ-ի հանձնման վախի պատճառով: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Էկվադորը բավարարել է Ասանժի խնդրանքը՝ Էկվադորի քաղաքացիություն ունենալու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan