Կեմերովոյի առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության պատասխանատուն կալանավորվել է
Կեմերովո քաղաքի Զավոդսկի շրջանի դատարանը կալանավորել է «Зимняя вишня» առևտրի կենտրոնի հակահրդեհային ազդանշանային համակարգի վիճակի և տեղադրման աշխատանքների համար պատասխանատու Ալեքսանդր Նիկիտինին:
Նիկիտինին կալանավորել են մինչև 2018-ի մայիսի 25-ը, այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ կալանավորվել են անվտանգության համակարգը ծրագրավորող ընկերության ղեկավար Իգոր Պոլոզինենկոն, առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու Գեորգի Սոբոլևը, անվտանգության աշխատակից Նիկոլայ Անտյուշինը և կառավարիչ Նադեժդա Սուդենոկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատարանը հեռակա կարգով կալանավորել է ուկրաինացի պրանկերին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի հետևանքով «հարյուրավոր» զոհերի մասին լուրեր տարածելու համար:
Հիշեցնենք, որ ինչպես հայտարարվել է, առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով 64 մարդ է զոհվել, նրանց թվում՝ 41 երեխա: