Կեմերովոյի առևտրի կենտրոնի տնօրենը կարծում է, որ հրդեհը բռնկվել է հրկիզման պատճառով
ՌԴ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի տնօրեն Նադեժդա Սուդենոկը հայտարարել է, որ կրակի բռնկման պատճառը հրկիզումն է եղել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է դատարանի դահլիճում:
Նրա խոսքով՝ կենտրոնի աշխատակցուհին, որն աշխատելիս է եղել ատրակցիոններից մեկի մոտ, բռնկումից առաջ պայթյունի ձայն է լսել, ինչից հետո նրա կողքին «կրակի սյուն» է առաջացել:
«Եթե հրդեհ բռնկվեր, ծուխ կլիներ ինչ-որ տեղից: Կրակի սյուն է եղել: Կարծում եմ, որ դա հրդեհում է եղել, թե ում կողմից՝ չգիտեմ», - ասել է Սուդենոկը:
Սուդենոկը ասել է նաև, որ վերջերս առևտրի կենտրոն էին հաճախում «ամբարտավան երիտասարդներ», որոնք վիրավորում էին այցելուներին, և մի քանի անգամ ստիպված են եղել ոստիկանություն կանչել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հայտնել էր, որ առևտրի կենտրոնի կինոսրահներում բազմաթիվ դռներ արգելափակված են եղել կինոդիտման ժամանակ: