Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը
Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Պատերազմ Արցախում
Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք» Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով Պուտինն ու Թրամփը հանդիպել են Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը» ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ

Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկում հակահրդեհային համակարգի որոշ խնդիրներ են հայտնաբերվել

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները արդեն երկու օր է՝ Երևանի խոշոր առևտրային կենտրոններում հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացնում։

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ ԱԻ նախարարի հրամանով այս տարվա սկզբից ԱԻՆ մասնագետները նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվում մարդկանց մասսայական ներկայության մի շարք օբյեկտներում, սակայն Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև առևտրի կենտրոնները։

«Մենք օրինակ, ստուգում ենք վարչահասարակական, մարզամշակութային կենտրոններ, հյուրանոցներ, այսինքն՝ այնպիսի տարածքներ, որտեղ մարդկանց զանգվածային ներկայություն կա։ Բայց այս դեպքը որ եղավ, նախարարը հանձնարարեց, որ, այո՛, հիմնական ուշադրությունը դարձնել առաջնահերթ առևետրի կենտրոնների վրա, քանի որ, ցավոք, այդ դաժան դեպքը տեղի ունեցավ Ռուսաստանում», — ասաց Հայրապետյանը։

Նա տեղեկացրեց, որ, ըստ ռիսկայնության, կան օբյեկտներ, որոնք ստուգվում են որոշակի պարբերականությամբ՝ հինգ, մեկ կամ երկու տարին մեկ անգամ։ Բարձր ռիսկայնությամբ հիստ հրդեհավտանգ օբյեկտները ստուգվում են տարին մեկ անգամ, իսկ միջին ռիսկայնությամբ օբյեկտները՝ 2-3 տարին մեկ։

Ինչևէ, այս օրերին Երևանի առևրտրային խոշոր երեք կենտրոններում՝ «Երևան մոլում», «Դալմա մոլում» և «Ռիո մոլում» կատարվել են հրդեհատեխնիկական ինտենսիվ հետազոտությունները, և ԱԻՆ պաշտոնյան փոխանցեց, որ դրանցից մեկում խնդիրներ հայտնաբերվել են։

«Այդ կենտրոններում հիմնական միջոցառումները կատարված են, համեմատաբար վիճակը նորմալ է՝ ապահովված են տարհանման համար անհրաժեշտ համապատասխան ելքերով, հրդեհաշիջման, ծխահեռացման համակարգեր կան, ներքին ջրամատակարարման ցանցը կա և ընդհանրապես, հիմնական հարցերը կարգավորված են», — ներկայացրեց Սերգեյ Հայրապետյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, վիճակն իդեալական չէ և կան որոշակի խնդիրներ։

«Աշխարհում իդեալական ոչինչ չկա, և մեր մասնագետները մի քանի թերություններ այդուհանդերձ հայտնաբերել են, օրինակ՝ «Երևան մոլ»-ում որոշ կրակմարիչների ժամկետն անցած է եղել և պետք էր լիցքը փոխել, տարհանման պլանների հետ կապված՝ պահանջվածից քիչ տեղերում են դրանք փակցված եղել։ Բացի այդ, տարհանման ելքի դուռը բացվել է այցեքարտի դեպքում, մենք նրանց ասացինք, որ տարհանման ելքի դուռը չպետք է փակ պահել՝ համենայնդեպս աշխատանքի ժամին։ Նրանք խոստացան լուծել խնդիրը, և մի քանի օրից մեր մասնագետները կստուգեն՝ արդյոք կատարել են խնդիրը, թե ոչ։ Մենք բոլոր թերությունների մասով կարգադրագիր ենք գրում, որ վերացնեն դրանք։ Մյուս խոշոր առևտրային կենտրոններում վիճակը շատ ավելի բարվոք էր, նույնիսկ անվտանգության մակարդակը բարձր էր», — ներկայացրեց ԱԻՆ պաշտոնյան։

Մասնագետը նաև կարևորեց օբեյեկտներում աշխատողների մասնագիտական կարողությունների բարձր մակարդակը, քանի որ աշխատողների ոչ մասնագիտական գործողությունների հետևանքով կարող են լինել խնդիրներ։

Կարդացեք Aysor.am - ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>