«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում՝ կին. Ինչու է լռում ԱԱԾ-ն
Դիտել նաև
Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղություններով թռիչքներ են չեղարկվել
Գողության մեղադրանքով 26 տարի հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում երկիտասարդ է բերման ենթարկվել
«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացի հետախուզվող է հայտնաբերվել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ: Այն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Նույն այդ տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների, որոնց թվում, նախնական տեղեկություններով, նաև կին կա:
Ըստ նույն աղբյուրների՝ խումբը գործել է ավելի քան 1 տարի: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, սակայն մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խնդրեց հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ կայքում այս «օպերացիայի» մասին տեղեկություն չկա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: