Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր վարչակազմի օրոք

Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին: Փոխարենը, խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների` Ռուսաստանն ու Իրանի հետ հարաբերությունները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի համար: Փորձագիտական շրջանակները առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ:

«Այս պահին դժվար է ինչ որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:

Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորտնիի կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գործակցում են տարբեր ասպարեզներում, ուստի հակադրվող քաղաքականությունը պետք է վերանայվի, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի զավթողական քաղաքականության հանդուրժման:

«Պարզ չէ, թե ինչպիսի հարաբերություն կկառուցի նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ և որոնք են լինելու ԱՄՆ առաջնորդի առաջնահերթություններն այս հարաբերություններում»,- ասում է նախկին դեսպանը

Իր հերթին Ջեֆ Մանկոֆը հիշեցնում է, որ նախկին` Բուշի և Օբամայի վարչակազմերը փորձել են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն տարաձայնությունների պատճառով դրանք ձախողվել են: Նոր վարչակազմի առումով փորձագետը նույնպես լավատես չէ:

«Անկախ առաջնորդների ցանկությունից ու նոր քաղաքականություն հռչակելուց, ի վերջո ռուս-ամերիկյան հարաբերություններում հավանաբար համագործակցության փոխարեն կգերիշխի մրցակցությունը»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:

Հարավային Կովկասի նկատմամբ նոր վարչակազմը դեռևս հետաքրքրություն չի ցուցաբերել: Մանկոֆի կարծիքով հնարավոր է երկու տարբերակ:

«Եթե վարչակազմը որոշի հակադրվող քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ, ապա կխորացնի ներգրավվածությունը նաև տարածաշրջանային հարցերում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում: Մյուս կողմից, հաշվի առնելով վարչակազմի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը որոշի մի փոքր հետ քաշվել, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում է»,- ասում է Մանկոֆը:

Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվում է գործակցությանն ուղղված միտում, ապա իրան-ամերիկյան հարաբերություններն ակնհայտ հետընթաց են ապրում ՝ հաշվի առնելով Թեհրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ նախագահ Թրամփի նախընտրական և հետընտրական քննադատությունը և իրանյան բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումները:

«Նախագահ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի հարցում ճիշտ է: Սակայն մեծ սխալ կլինի չեղյալ հայտարարել Իրանի միջուկային համաձայնագիրը, քանի որ այն ունի մեծ աջակցություն եվրոպացիների, Չինաստանի և Ռուսաստանի, անգամ մեծաթիվ ամերիկացիների շրջանակում: Ուստի այն վերացնելու փոխարեն ցանկալի է ուժեղացնել դրա կատարման վերահսկողությունը»,- ասում է դեսպան Քորտնին:

«Իհարկե շատ հարցեր կապված են Իրանի ներքաղաքական իրավիճակից, սակայն մյուս կողմից եկել է ամերիկյան նոր վարչակազմ, որը Իրանի վերաբերյալ կոշտ դիրքորոշման կողմնակից է, և իր բալիստիկ հրթիռի արձակմամբ Թեհրանը հավանաբար ամերիկյան վարչակազմին ցանկանում է ցույց տալ, որ կոշտ մոտեցումը կստեղծի խնդիրներ»,- ասում է Մանկոֆը:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ խոշոր տերությունների շահերի բախման տարածաշրջան, ուր ամերիկյան վարչակազմի շահերը կապված են տարածաշրջանային խոշոր երկրների հետ հարաբերություններից:

Աղբյուր՝ «Ամերիկայի ձայն»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan