Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես (Տեսանյութ)
Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը 2018 թվականի սկզբից աշխատում և ապ ր ումէր Ստեփանակերտում։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։
Նրան առանց բացատրության մի քան ի անգամ բերման են ենթարկում ոստիկանությ ու ն, որտեղ ցեցում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյաի ընկերուհին, որը կիսում էրիր հետ Ստեփանակերտի բնակարանը։
Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղո ւմ կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի։ Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում են և խուզարկում սենյակները։
Տեղի օմբուդսմեն Ռուբեն Միքայելյանը առաջարկում է հա րցը լուծել «նե րք ին կա րգով», չդիմելով քննչական և դատական ատյաններ և լրատվամիջոցներին, քանի որ «պետք է հասկանալ՝ Արցախի հարց է»։ Մարդու իրավունքների պաշտպանը նշված պայմանները ապահովելու դեպքում խոստանում է խոսել ոստիկանների հետ և բացատրել, որ «Հայաստանից հյուրերի հետ այդպես վարվել չի կարելի»։ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից չեն պատասխանում։
Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմում է Դատախազություն, ի նչից հետո իրենց տունեն այցելում տեղամասի ոստիկանները և փոխանցում, որ նա առանց ծանուցման պետք է ներկայանա 6-րդ վարչություն՝ քննիչ Դավիթի մոտ։
Այլ մանրամասները՝ Epress.am-ի տեսանյութում: