ՀՀ ԱԳՆ․ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհից տուժածների շրջանում հայեր կան
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություն կհաղորդեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի, 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 16 մարդ էլ անհետ կորած է համարվում։ Այրվող առևտրի կենտրոնի պատուհաններից ոմանք իրենց ցած էին նետել։