Կեմերովոյի առևտրի կենտրոնում զոհերի թիվը հասել է 53-ի. Տեսանյութեր
Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ը։ LifeShot-ի տվյալներով՝ ևս 14 զոհի մարմին հայտնաբերվել է չորրորդ հարկում գտնվող երկրորդ կինոսրահում։ Հայտնի չէ, թե զոհերի թվում քանի երեխա կա։
Մոտ 70 մարդ, այդ թվում՝ մոտ 40 երեխա, համարվում է անհետ կորած։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջները և փրկարարները։