Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կրծքի պլաստիկ վիրահատություն. խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից

Կուրծքը մայրության, գեղեցկության և առհասարակ կանացիությանխորհրդանիշն է: Գեղեցիկ  կ ուրծք ը ոչ միայն ցանկացած կնոջ երազանքն է այլ նաև նրա հպարտությունը, սակայն  միշտ չէ որ այն գոհացնում է կնոջը: Եթե նախկինում կանայք ստիպված էին համակերպվել դրա հետ, եթե ապա այժմ բժշկությունը և մասնավորապես պլաստիկ վիրաբուժությունը նրանցավելի գեղեցիկ կուրծք ունենալու հնարավորություն է ընձեռում: Կրծքի պլաստիկ վիրահատության,դրա տեսակների, առավելությունների, հնարավոր բարդությունների, ինչպես նաև իմպլանտներիտեղադրման մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ
վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:

 

- Այժմ, շատերն են դիմում  կրծքի վիրահատության, և միանշանակ այս թեմայի շուրջ հարցերը բազմաթիվ են: Արդյո՞ք կրծքի պլաստիկան վերաբերում է միայն դրանց մեծացմանը:

- Շատերը կրծքի  վիրահատություն ասելով պատկերացնու մ են միայնկրծքի մեծացումը: Ցանկանալո վ  կոտրել ժողովրդի շրջանում տարածում գտած այդ, այսպես ասած,կարծրատիպը՝  ասեմ, որ կրծքի էսթետիկ վիրահատությաներեք տեսակ կա՝ կրծքագեղձերի փոքրացում կամ ռեդուկցիոն մամոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում՝ իմպլանտների կիրառմամբ կամ աուգմենտացիոն մամոպլաստիկա և կրծքագեղձի ձգում կամ մաստոպեքսիա: Անհրաժեշտության դեպքում ձգումը կարելի է համադրել մեծացման կամ փոքրացման հետ: Բայց իհարկե ամենահաճախըդիմում են կրծքի մեծացման համար: Կրծքագեղձի մեծացման վիրահատությունը սիլիկոնե իմպլանտներիկիրառմամբ կատարվում է այն դեպքում, երբ կա գանգատ  կրծքի չափերի հետ կապված, որը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի, օրինակ՝ կրծքով երկար կերակրելու հետևանքով:

-Իսկ վտանգավոր չե՞ն սիլիկոնե իմպլատները:

Սիլիկոն ե իմպլանտների վտանգավորության վերաբերյալորևէ գիտական  ապացույց չկա: Ավելին   , դրանց շնորհ իվ մենք կարողանում ենք վերականգնելքաղցկեղի հետևանքով հեռացված կուրծքը, ինչը առողջության համար միանգամայն անվտանգ է:Կրծքագեղձի իմպլանտը տեղադրվում է կա՛մ գեղձի տակ, կա՛մ ավելիխորը՝ կրծքամկանի տակ: Երկու դեպքում էլ տեղադրվող իմպլանտը գեղձային հյուսվածքի հետորևէ շփում չի ունենում և գեղձը չի վնասում: Այնպես որ, դրանց վտանգավորության մասին ավելորդ է անգամխոսելը:

-Մեկ այլ մտավախություն վերաբերում է նրան, որ իմպլանտների կիրառմամբ կրծքագեղձի վիրահատությունից հետո կուրծքն անբնական կլոր տեսք է ունենում: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Եվ, առհասարակ, ինչպե՞ս են տեղադրվում իմպլանտները: Կա՞ հատուկ եղանակ, թե՞ դրանք տեղադրվում են սովորական վիրահատության միջոցով:


-Ըստձևի՝ գոյու թյուն ունեն երկու տեսակի իմպ լանտն ե ր՝ կլոր և կաթի լաձև(անատոմիական): Թե որ տարբերակը կիրառել,  որոշումեն պլաս տիկ վիրաբույժն ու պացիենտը: Կլոր իմպլանտներն ունեն իրենց հարաբերական ցուցումները: Դրանք նախընտրելի են այն դեպքերում,երբ կուրծքը շատ փոքր չէ, արդեն իսկ որոշակիծավալ կա, և մաշկն ու ենթամաշկային ճարպը  բավարարհաստության են:

Կաթիլաձև իմպլանտը շատ ավելի նման է  բնա կան կրծքի ձևին: Եթե  կրծ քի նախնական  չափսեր ը փոքր են, պացիենտը   նի հար է  և մաշկն ու ենթամաշկային ճարպը բարակ է, կարծումեմ, ճիշտ է կիրառել  կաթիլաձև իմպլանտ, որի շնորհիվ  կուրծքը կարող է  մոդելավորվել,ձևավորվել ու ընդգծվել: Սա, ամեն դեպքում, գեղեցիկի և բնականիմասին իմ սուբյեկտիվ կարծիքն է, իսկ վերջնական ընտրության հարցումշատ կարևոր է պացիենտի կարծիքը:  Չմոռանանք նաև, որ գեղեցիկ ձևի ու չափի պատկերացումներըմարդկանց մոտ շատ տարբեր են: Իմպլանտներիտեղադրման մի քանի եղանակ կա: Առաջինը և ամենահաճախ կիրառվողը  կրծքի ստորին ծալքի միջով իմպլանտների տեղադրումնէ:

Մի քանի ամիս անց այդ հատվածում սպին գրեթե աննկատ է:  Մեկ այլ տարբերակ է պտ ուկի շրջանի՝ արեոլի եզրագծովկտրվածքը: Դրա բնական գունավ որ ումը շատ նման է սպիի գույնին, և, այս դեպքում ևս,  որոշ ժամանակ անց սպին չի նկատվում: Երրորդ և փոքր-ինչավելի հազվադեպ կիրառվող տարբերակը թևատակի հատվածից կատարվող կտրվածքն է: Այս երեք մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ուհակացուցումները: Մեթոդը, վիրաբույժի հետ խորհրդակցելով, ընտրում է պացիենտը:

-Իսկ ինչքանո՞վ են երկարակյաց իմպլանտները մասին: Արդյո՞ք դրանք ժամանակ առ ժամանակ փոխելու անհրաժեշտություն է առաջանում:

- Նախ ասեմ, որ իմպլանտների արտադրությամբզ բաղվում են շատ լուրջ ընկերություններ,   ո   րոնք ունեն տասնամյակների փորձ: Բացի այդ,իմպլանտների որակը խստորեն վերահսկվում է: Ժամանակակից իմպլանտներն անժամկետ են: Եթեհետագայում պացիենտը չի ցանկանում նորից փոխել կրծքի չափսը կամ ձևը, դրանք փոխելուանհրաժեշտություն ևս չի առաջանում: Բացի այդ, սիլիկոնե իմպլանտն իր մեջ պարունակումէ հատուկ նյութ, որը ստերիլ է և անվտանգ: Իմպլանտը չի սպառնում պացիենտի առողջությանը,եթե նույնիսկ վնասվի ծակող-կտրող գործիքով:

- Իսկ կրծքով կերակրելիս սիլիկոնե իմպլանտները որքանո՞վ են անվտանգ:

Կրծքովկերակրելիս սիլիկոնե իմպլանտները միանգամ այն անվտանգ են, որովհետև դրանք չեն առ   նչ վումգեղձի կաթնարտադրության գործառույթի հետ, չեն արգելափակում դրա աշխատանքը՝ խանգարելովկրծքով կերակրելուն: Չի բացառվում միայն, որ իմպլանտների առկայությամբ կրծքով կերակրելուցհետո նկատվի գեղձի որոշակի կախվածություն: Դա, սակայն, հեշտությամբ կարելի է կորեկցիայիենթարկել՝ շատ կարճ վերականգնողական ժամանակով:

-Խոսենք աուգմենտացիոն (մեծացնող) մամոպլաստիկայի մասին. այս վիրահատությունից հետո օտար մարմնի զգացողություն չի՞ առաջանում պացիենտի մոտ:

-Վիրահատությունիցհետո ա ռաջին օրերին պացիենտի մոտ առաջա նում է օտար մարմնի զգացո ղու թ յ ուն, սակայն կարճժամանակ անց այն անհետանում է: Իսկ ահա մեկ-երկու շաբաթ անց պացիենտի միակ արտասովորզգացողությունը ինքնագնահատականի բարձրացումն է: Բացի այդ, աուգմենտացիոն մամոպլաստիկայիմիջոցով կարելի է նաև շտկել կրծքի բնածին  ասիմետրիաներըկամ անոմալիաները, օրինակ՝ միկրոմաստիան (բնածին շատ փոքր կուրծք, որը հասունացմանշրջանում չի զարգանում):

-Իսկ ի՞նչ կասեք աուգմենտացիոն մամոպլաստիկայի հետվիրահատական շրջանի մասին: Որքա՞ն է այն տևում, ինչպե՞ս է այն անցնում: Կա՞ն հատուկ ցուցումներ, որոնց պացիենտը պետք է հետևի:

-Վիրահատությունիցհետո պացիենտը մեկ-երկու օր մնում է հիվա նդանոցում, ապա  դուրս գրվ     ում  : Առաջին երկուշաբաթվա ընթացքում նա մի քանի անգամ պարտադիր պետք է բժշկին այցելի: Այս շրջանում բժշկիհսկողությունը պարտադիր է և շատ խիստ, քանի որ կարող են առաջանալ մարդկային գործոնիցանկախ բարդություններ՝ իմպլանտի շուրջ հեմատոմաներ (արյան կուտակումներ), բարդություններ՝վերքի լավացման հետ կապված, իսկ մի փոքր ավելի ուշ՝ սերոմա՝ ազատ հեղուկի կուտակում,իմպլանտի տեղաշարժ և մի շարք այլ բարդություններ: Խորհուրդ է տրվում երկու ամսից ձգողկորսետ կրել: Մեկ տարվա ընթացքում պացիենտը պարբերաբար պետք է բժշկի այցելի, քանի որարդյունքը կարող է նկատելի դառնալ միայն  վիրահատությունիցմի քանի ամիս անց, երբ վերջնականապես անհետանում են սպիներն ու այտուցները:

-Ե՞րբ են կանայք դիմում կրծքագեղձի ձգման կամ մաստոպեքսիայի վիրահատության: Արդյո՞ք այն ունի ցուցումներ կամ հակացուցումներ:

-Նման վիրահատության հիմնականումդի մում են կերակրող մայրերը, երբ երեխաներին կրծքով      կե րակրե լու հետևանքով կրծքագեղձըկախ է ընկնում: Այս վիրահատության հետ կարելի է համատեղել նաև կրծքագեղձի փոքրացմանվիրահատությունը, սակայն դա պարտադիր նախապայման չէ: Հակացուցումներ այն չունի, եթեիհարկե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ չունի, որոնք կարողեն խոչընդոտել անզգայացմանը: Իսկ այն բոլոր ցուցումները, որոնք կիրառվում են աուգմենտացիոն(մեծացնող) մամոպլաստիկայում (կրծքի չափսերը մեծացնող վիրահատություն)՝ հիմնականումհետվիրահատական շրջանում, կիրառելի են նաև այս դեպքում: Իհարկե, երկու դեպքում էլ վիրահատությունըպետք է կատարի միայն պրոֆեսիոնալը:

 

 Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan