Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանի անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն է» (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր իր ելույթում ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանին հաջողություն մաղթեց՝ հիշեցնելով, որ նրա պրոֆեսիոնալիզմի մասին արդեն խոսվել է այս դահլիճում. «Դուք ձեր ամբողջ կենսագրության ժամանակ դրսևորվել եք` որպես սրտացավ ու պետական ջատագով: Եթե այստեղ մարդիկ մեղադրում են ժողովրդին, որ իրենց չեն ընտրել, մի՛ արեք այդպես, ՌԴ-ում էլ նման մեկը մեղադրում էր, նրան էլ 5 տոկոս է տրվել»:
Ապա, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, նա նկատեց. «Եթե ընդդիմադիրներն ասում են, որ ժողովուրդը 10 հազար դրամով է ընտրում, ապա հենց այդ նույն ընդդիմադիրների քաղաքական կշռի ցածրության մասին է դա խոսում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին, ապա հստակ նշվեց, որ անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն է, ու սա է տարբերությունը քաղաքական անցողիկ գործիչներից մինչև պետական գործիչների»:
Վերջում նա կոչ արեց հնարավորություն տալ Հրայր Թովմասյանին, որպեսզի նա իր հնարավորությունները ծառայեցնի ՍԴ նախագահի պաշտոնում` ի շահ պետության զարգացման և բարօրության:
Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում: