Տաք հետքերով բացահայտվել է Սևանում առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը. կատարողը սառնասրտորեն պատմել է
Այսօր՝ մարտի 19-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի գործողությունների շնորհիվ բացահայտվել է Գեղարքունիքի մարզում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 18-ին, Սևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գուրգեն Ներսեսովի հարազատները դիմել են ոստիկանության Սևանի բաժի և հայտնել, որ Գ. Ներսեսովը մեկ օր առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել ու նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չունեն:
Նույն օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի և Սևանի բաժնի պետի կողմից ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ Գ. Ներսեսովին հայտնաբերելու համար: Այսօր առավոտյան ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով Գ. Ներսեսովին սպանելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Սևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գարիկ Հայրապետյանին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Գ. Ներսեսովին ինքն է սպանել՝ «Մինուտկա» կոչվող ռեստորանային համալիրի հետնամասում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հայրապետյանը Գ. Ներսեսովին սպանել է երկաթե ձողով (մանդիրովկա):
Ոստիկաններն ու քննիչները մինչև կասկածյալին հայտնաբերելը, 3 տասնյակից ավելի հասցեներում են եղել:
Այս պահին կասկածյալը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ սպանել է իր զոհին և դին թողել այնտեղ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քիչ առաջ սպանության վայրում կասկածյալը քննչական փորձարարության ժամանակ պատմում էր, թե ինչպես է սպանել իր զոհին:
Սպանության կասկածանքով ձերբակալվածը 43–ամյա Գարիկ Հայրապետյանն է:
Մանրամասները կարդացեք Shamshyan.com -ում
/Սկզբնաղբյուր կայքում՝ ֆոտոռեպորտաժ/