Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Կոնգրեսում հանդես են գալիս Բաքվի շահերի պաշտպանությամբ։

Միևնույն ժամանակ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի թեկնածուների 90 տոկոսը հաղթանակ է տարել ընտրություններում։ Հայ դատի հանձնախմբի գործունեության ամենանշանակալի արդյունքը գրանցվել է Նյու Հեմփշիրում, որտեղ կոնգրեսական Քրիս Փափասը հաղթել է նախկին սենատոր Ջոն Է. Սունունուին, որն անձամբ միլիոնավոր դոլարների բաժնեմաս ունի օտարերկրյա հանքարդյունաբերական ընկերությունում, որը շահագործում է բռնազավթված Արցախում գտնվող հանքավայրը։

Ընտրությունների արդյունքները և դրանցում Հայ դատի հանձնախմբի ներգրավվածությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նշել է.

«Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչներն այլևս չեն կարող անպատիժ կերպով գաղտնի յուրացնել Ալիևի կաշառքները։ Այլևս՝ ոչ։ Մենք Բաքվի կոռուպցիան ստվերից դուրս բերեցինք և այն հասցրինք հեռուստատեսային նախընտրական գովազդների միջոցով հանրային քննարկման՝ այդ կեղտոտ փողերը վերածելով քաղաքական պատասխանատվության։ Նրանք կարծում էին, թե կարող են շարունակել անվճար օգտվել այդ գումարներից։ Ընտրությունների գիշերը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նրանց պատասխանատվության կանչեց։ Ադրբեջանի նավթադոլարները, որոնք նախկինում օգնում էին ձայներ հավաքել, այժմ նրանց համար ձայների կորուստ են արժենում։ Սա ծառայություն է մեր համայնքին և մեր երկրին»։

Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում՝ 120-րդ գումարման Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի ուշադրության կենտրոնում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները պահելու ուղղությամբ՝ միաժամանակ նախապատրաստվելով 2028 թ. նախագահական և Կոնգրեսի ընտրություններին։

Ամերիկահայերը կարող են ծանոթանալ ընտրությունների արդյունքներին և աջակցել համայնքի օրակարգի առաջմղմանը՝ մասնակցելով հանձնախմբի համազգային առցանց հանդիպմանը, որը կրում է «Մեր աշխատանքը սկսվում է հիմա․ միջանկյալ ընտրությունների հետընտրական վերլուծություն և գործողություններ» խորագիրը։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ հինգշաբթի, ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 21։00-ին։ Ընտրությունների ամբողջական արդյունքները հասանելի են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի  ընտրական հարթակում։

Փափասի հաղթանակը

Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Փափասը աջակցել է արցախցի փախստականներին, հետևողականորեն հանդես է եկել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման օգտին և պաշտպանել 907-րդ բանաձևի կիրարկումը։

Politico-ի ձեռք բերած՝ մայիսի 11-ի ֆինանսական հայտարարագրում նրա մրցակից Սունունուն հայտնել էր, որ ունի մինչև 5 միլիոն դոլարի բաժնետոմսեր Anglo Asian Mining ընկերությունում։ Նա նաև հայտարարագրել էր իր բաժնեմասը Sununu Holdings LLC ընկերությունում, որը Anglo Asian Mining-ի երկրորդ խոշոր բաժնետերն է։

Սունունուի հայրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Հ. Սունունուն, և եղբայրը՝ Մայքլ Սունունուն, ընդգրկված են ընկերության տնօրենների խորհրդում։

2022 թ. Ադրբեջանը Anglo Asian Mining ընկերությանը հանձնել էր Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձի հանքավայրը՝ հայերի՝ այդ տարածքից բռնի տեղահանվելուց մեկ տարի առաջ։

Հայ դատի հանձնախմբի համայնքային ծրագրերի տնօրեն Գև Իսկաջյանը և ծրագրերի տնօրեն Մայքլ Թաթևոսյանը հուլիսի 27-ին հրապարակված հոդվածում անդրադարձել էին Սունունուի այդ կապերին։

«Թափանցիկությունը երկկողմանի փողոց է Նյու Հեմփշիրի լարված սենատորական ընտրապայքարում» վերնագրով հոդվածը հրապարակվել էր NH Journal-ում։

Հայ դատի հանձնախմբի քարոզչական աշխատանքների շնորհիվ այս հարցը մինչև ընտրությունների օրը մնացել է Նյու Հեմփշիրի ընտրողների ուշադրության կենտրոնում, իսկ նախընտրական հեռուստագովազդների միջոցով այն ներկայացվել է նաև լայն հանրությանը։

Սենատի բոլոր յոթ թեկնածուների հաղթանակը

Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Սենատի բոլոր յոթ թեկնածուները հաղթանակ են տարել ընտրություններում։

Միչիգանում հաղթել է Աբդուլ Էլ-Սայեդը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր․

«Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անվերապահ քաղաքականությունը՝ շարունակվող վայրագությունների պայմաններում, միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Որպես Միչիգանից ընտրված հաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների խաղաղության, արժանապատվության, անվտանգության ու ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև միջազգային իրավունքը»։

Կոնգրեսում իրական վերահսկողության հաստատումը

Քանի որ իշխանության փոփոխություն է տեղի ունեցել թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում, 2006 թվականից ի վեր առաջին անգամ միջանկյալ ընտրությունների արդյունքում երկու պալատներում էլ փոխվել է կուսակցական մեծամասնությունը։

Ամերիկացիները վերադարձել են իշխանության բաժանված համակարգին, երբ Սպիտակ տունը գտնվում է մի կուսակցության վերահսկողության ներքո, իսկ Կոնգրեսի ղեկավարումը՝ մյուսի ձեռքում։

Իշխանության այս հավասարակշռությունը վերականգնում է Սահմանադրությամբ ամրագրված զսպումների և հակակշիռների համակարգը՝ ընդլայնելով Կոնգրեսի հնարավորությունները՝ հարցեր բարձրացնելու, հետաքննություններ անցկացնելու և գործադիր իշխանությանը պատասխանատվության ենթարկելու հարցում։

Ամերիկահայերի տեսանկյունից՝ իշխանության այս դասավորվածությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Կոնգրեսը վերահսկողություն իրականացնի Թրամփի վարչակազմի՝ 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումներից հրաժարվելու որոշումների և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նկատմամբ։

Կոնգրեսի վերահսկողությունը կարող է տարածվել նաև Թրամփի առաջարկած «Խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի» (TRIPP) նախագծի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցում ԱՄՆ դիվանագիտական ջանքերի վրա։

Հայկական հարցերով Կոնգրեսի խմբի ղեկավարների վերընտրությունը

Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող՝ Ներկայացուցիչների պալատի թեկնածուները հաղթել են մինչ այժմ արդյունքներն ամփոփված 55 ընտրապայքարներից 50-ում՝ 120-րդ գումարման Կոնգրեսում ապահովելով հայկական շահերին աջակցող հզոր երկկուսակցական խմբի շարունակական ներկայությունը։

Այդ խմբի առաջատարներն են Հայկական հարցերով Կոնգրեսի խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխնախագահ Բրեդ Շերմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>