Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու անունից ստացել է պաշտոնական գրություն, համաձայն որի՝ կազմակերպչական կոմիտեն որոշել է ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնը։

Հիշեցնենք, որ WOFA-ն ավելի վաղ պաշտոնապես հրավիրել էր արցախյան երկու համույթների՝ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթին և Արցախի ազգային նվագարանների  նվագախմբին՝ մասնակցելու փառատոնին։ Սակայն հոկտեմբերին կազմակերպիչները չեղարկել էին համույթների մասնակցությունը՝ հղում անելով որոշ դեսպանատների առարկություններին և փոխանցելով քաղաքական բնույթի մեղադրանքներ՝ առանց դրանք հիմնավորող փաստեր կամ պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու։

Այդուհանդերձ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հրապարակվել են նաև նյութեր, որոնց հեղինակները կոչ են արել Ադրբեջանի պետական մարմիններին կանխել արցախյան մշակութային համույթների մասնակցությունը միջազգային փառատոններին՝ այդ մասնակցությունը ներկայացնելով որպես Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու միջոց։ Նման հրապարակումները մտահոգիչ են, քանի որ մշակութային գործունեությունը դիտարկվում է քաղաքական հակադրության շրջանակում։

Տեղի ունեցածը հանրային լայն արձագանք ստացավ։ Խնդրին հետևողականորեն անդրադարձան հանրային գործիչներ, լրագրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ։

Հետագայում WOFA-ի կազմակերպչական կոմիտեն տեղեկացրեց 2027 թվականի մարտին Վիեննայում նախատեսվող միջոցառմանը արցախյան համույթներին նոր հրավեր տրամադրելու մտադրության մասին և հայտնեց, որ նախատեսում է ստեղծված իրավիճակը քննարկել Եվրամիության համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու, թե նման պայմաններում ինչպես շարունակել իր գործունեությունն ու միջազգային մշակութային համագործակցությունը։

Սակայն դրանից հետո WOFA-ի նախագահը դժգոհություն հայտնեց կազմակերպության նկատմամբ շարունակվող հանրային քննադատությունից՝ այն բնութագրելով որպես իրենց դեմ ուղղված արշավ։ Նա նաև պնդումներ ներկայացրեց իր անձնական լուսանկարների տարածման և այլ հրապարակումների վերաբերյալ՝ հիշատակելով հնարավոր իրավական քայլերը։ Մեր կազմակերպությունը հերքել է իր առնչությունը նշված հրապարակումներին։

Նոյեմբերի 4-ին արդեն հայտարարվեց ամբողջ փառատոնի չեղարկման որոշումը։

Մենք ափսոսանքով ենք արձանագրում այս զարգացմանը՝ հաշվի առնելով դրա հետևանքները փառատոնի մյուս մասնակիցների և հանդիսատեսի համար։ Միաժամանակ ընդգծում ենք, որ ամբողջ փառատոնի չեղարկման պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ մեզ չեն տրամադրվել, և չենք պնդում, թե այդ որոշումը պայմանավորված է մեր կազմակերպության գործողություններով կամ հանրային արձագանքով։

Փառատոնի ամբողջական չեղարկումը, սակայն, չի վերացնում արցախյան համույթների մասնակցության նախնական չեղարկման հանգամանքները պարզաբանելու անհրաժեշտությունը։

Մեր նպատակը որևէ միջազգային մշակութային միջոցառման անցկացմանը խոչընդոտելը չէ, այլ արցախյան համույթների արժանապատվության և միջազգային մշակութային կյանքին հավասար մասնակցության իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև նմանատիպ դեպքերի կրկնության կանխումը։

Վերջին շաբաթների զարգացումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մշակութային իրավունքներին առնչվող որոշումները չեն կարող դիտարկվել բացառապես կազմակերպիչների ներքին հարցերի շրջանակում, հատկապես երբ դրանց հիմնավորման համար ներկայացվում են փաստերով չհաստատված քաղաքական մեղադրանքներ։

Բարձր ենք գնահատում հանրային գործիչների, լրատվամիջոցների, մշակութային, հասարակական, իրավապաշտպան և միջազգային կազմակերպությունների հետևողականությունն ու աջակցությունը, որոնք նպաստեցին խնդիրը հանրային ուշադրության կենտրոնում պահելուն և մշակութային իրավունքների պաշտպանության տեսանկյունից քննարկելուն։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պատրաստակամ է մասնակցելու կառուցողական և փաստերի վրա հիմնված քննարկումների՝ շարունակելով իր աշխատանքը հանուն արցախյան մշակութային ժառանգության պահպանման և դրա կրողների միջազգային մշակութային կյանքին լիարժեք մասնակցության։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>