Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ:

Անցած ընտրությունները եղան 2024 թվականին, որտեղ Թրամփը հաղթանակ տարավ, իսկ հերթական  ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին:

Սակայն նախագահական ընտրություններից բացի, ԱՄՆ-ում անցկացվում են նաև այսպես կոչված՝ «միջանկյալ ընտրություններ», արդեն՝ Կոնգրեսի և Սենատի տեղերի համար:

Այս միջանկյալ ընտրությունները  ներառում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերը և ԱՄՆ Սենատի 100 տեղերից 35-ը՝ որոշելով ԱՄՆ 120-րդ Կոնգրեսի կազմը: Անցկացվում են են նաև 39 նահանգներում և տարածքներում ԱՄՆ նահանգապետերի, գլխավոր դատախազների, ինչպես նաև բազմաթիվ նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Այս վերջին միջանկյալ ընտրություններում, Թրամփի կուսակցությունը խոշոր պարտություն կրեց:

Հանրապետականները կորցնում են ոչ միայն իրենց մեծամասնությունը Կոնգրեսում, այլ, հնարավոր է, նույնիսկ՝ Սենատում:

ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, եթե Սենատի 100 անդամնբերից 67-ը կողմ արտահայտվի նախագահի իմպիչմենտին, ապա նախագահը կկորցնի իր լիազորությունները և կանցկացվեն արտահերթ նոր նախագահական ընտրություններ:

Սակայն, գործնականում նման հնարավորություն չեն ունենում ո՛չ դեմոկրատները, ո՛չ էլ հանրապետականները:

Սակայն, եթե Սենատում էլ դեմոկրատները ստանան մեծամասնություն, ապա Թրամփը կարող է դառնալ «կաղ բադ» նախագահ:

Փաստացի կնշանակի, որ ոչ Կոնգրեսն ու Սենատը կկարողանան իրենց որոշումներն անցկացնել, քանի որ նախագահն իր վետոն կդնի, ոչ էլ Թրամփը կկարողանա իր որոշումները կյանքի կոչել, քանի որ Կոնգրեսն ու Սենատը կարգելափակեն այդ որոշումները

Փաստացի, ԱՄՆ-ում կարող է բռնկվել կառավարչական լուրջ ճգնաժամ:

 

Թրամփի թեկնածուները պարտվեցին նույնիսկ ամենահանրապետական նահանգներում

Դեմոկրատ Ռոյ Քուփերը Հյուսիսային Կարոլինայում հաղթեց հանրապետական ​​Մայքլ Ուոթլիին և նվաճեց Սենատի կարևոր տեղ։

Դեմոկրատ Քրիս Փափասը Նյու Հեմփշիրում հաղթեց նախկին հանրապետական ​​սենատոր Ջոն Սունունուին՝ դառնալով Սենատում ընտրված առաջին բացահայտ համասեռամոլ տղամարդը։ Նշենք, որ Քրիս Փափասը, որն այժմ Ներկայացուցիչների պալատի անդամ է, հայամետ քաղաքական գործիչ է և ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի դեմ ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների։

Դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆը վերընտրվեց Ջորջիա նահանգում՝ հաղթելով կոնգրեսական Մայք Քոլինզին և տապալելով հանրապետականներին։

Դեմոկրատները անակնկալ հաղթանակ տարան Հարավային Կարոլինայի ընտրություններում, որտեղ Էննի Էնդրյուսը հաղթեց հանրապետական ​​սենատոր Դարլին Գրեմին, ով այս տարի նշանակվել էր իր մահացած եղբորը՝ երկարամյա սենատոր Լինդսի Գրեմին փոխարինելու համար։

Մինչդեռ այս նահանգը միշտ, ավանդաբար քվեարկում էր հանրապետականների օգտին, երեկ անսպասելիորեն քվեարկեց դեմոկրատների օգտին:

ԱՄՆ Սենատի ընտրություններում Տեխասից հաղթեց դեմոկրատ ներկայացուցիչ Ջեյմս Թալարիկոն։ Թալարիկոյի հաղթանակը Հանրապետական ​​կուսակցության նկատմամբ վերջ դրեց նահանգում պետական ​​պաշտոնների նրա երեսնամյա մենաշնորհին։

Փաստացի, Տեխասում դեմոկրատներն առաջին անգամ հաղթանակ տարան՝ սկսած 1990 թվականից:

Սա Թրամփի ամենամեծ հարվածներից կարելի է համարել:

Միչիգանում ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է, սակայն դեմոկրատ թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդը, ով մահմեդական է, փոքր առավելություն ունի իր հանրապետական ​​մրցակից Մայք Ռոջերսի նկատմամբ։

Նշենք նաև, որ այս մահմեդական թեկնածուն, նույնպես հայամետ հայացքներ ունի, ի տարբերություն իր հանրապետական մրցակցի:

ԱՄՆ հանրապետական ​​ներկայացուցիչ Անա Պաուլինա Լունան հաջողությամբ պաշտպանեց իր տեղը Ներկայացուցիչների պալատում՝ ներկայացնելով Ֆլորիդայի 13-րդ շրջանը, երրորդ անգամ՝ մեկ տոկոսային կետից պակաս տարբերությամբ հաղթելով դեմոկրատ մրցակից Լիլա Գրեյին։ Նշենք, որ Լունան ունի ընդգծված պրոադրբեջանական կոնգրեսուհու համբավ:

Ամերիկյան փորձագետների կարծիքով, դեմոկրատների այս հաջողությունը, ավելի շատ պայմանավորված էր Թրամփի հանդեպ հիասթափությամբ:

Ըստ փորձագետների՝  Թրամփի քաոսային սակագնային քաղաքականությունը և Իրանի հետ պատերազմը հանգեցրին  սննդամթերքի գների բարձրացմանը, վառելիքի գների կտրուկ աճի և Միացյալ Նահանգներում կենսապայմանների վատթարացմանը։ հենց այդ պատճառով է, որ ամերիկյացիներն ընտրություններում որոշեցին «պատժել» Թրամփին և քվեարկել դեմոկրատների օգտին:

Մինչդեռ, նույն փորձագետների գնահատականներով, դեմոկրատների, որպես կուսակցություն վարկանիշը նույնպես գտնվում է շատ վատ վիճակում և նրանց հաղթանակը չէր լինի, եթե չլիներ Թրամփի է՛լ ավելի մեծ հակավարկանիշը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>