Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով

Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին

Օրերս, տեղական ընտրություններում բրեժնևյան տիպի համակարգ հաստատելուց հետո, Նիկոլ Փաշինյանն, արդարանալով, թե ինչու այդպես ստացվեց, հայտարարեց, թե իբր դա ցույց տվեց, որ իրական ընդդիմություն  չկար և պարտվեց դրսից ֆինանսավորվող ընդդիմությունը:

Փորձենք հասկանալ, թե ընդդիմադիր ուժերը որտեղից կարող են ստանալ ռեսուրսներ իրենց գործնեության համար:

Սովորաբար, դեմոկրատական երկրներում, որտեղ գործում է ընտրության ինստիտուտը, բոլոր քաղաքական ուժերը աջակցության ռեսուրս են ստանում երկրի գործարար շրջանակներից, հանրային կառույցներից:

Հայաստանում դա գրեթե չի գործել, քանի որ իշխանությունը  հենց տեղում սկսել է ճնշել այն գործարարներին, ովքեր հանդգնում  էին աջակցել ընդդիմադիր ուժերին:

Այդ պատճառով, հենց գործարարներն էին, իրենց դեմքով սկսում զբաղվել քաղաքականությամբ:

Մինչև 2018 թվականը, դա կիսով չափ թույլատրված էր:

2018-ից հետո, Փաշինյանը  որոշեց այդ պատուհանն էլ  փակել, որպեսզի ընդդիմությանը վերջնականապես զրկի ֆինանսական ռեսուրսներից:

Արդյունքում, քաղաքական դաշտում սկսեցին թափ հավաքել այն գործիչները, ովքեր սեփական ռեսուրսներ ունեին:

Այդ դեպքում էլ Փաշինյանի քարոզչական մեքենան սկսեց նրանց  պիտակավորել   «թալանչիներ»  բնութագրմամբ, որը  մասամբ սկսեց աշխատել:

Փաշինյանը  կարողացավ վերացնել ընդդիմության ռեսուրսային ներքին բազան, փորձելով դառնալ Հայաստանի միակ բռնապետը, Կիմ Չեն Ինի օրինակով:

 Իսկ ի՞նչ  տարբերակներ կան դրսից ֆինանսավորման համար

Եթե Հայաստանում  Փաշինյանին հաջողվել է արմատախիլ անել ընդդիմության համար ներքին ռեսուրսներն, ապա դրսի մասով նրան դեռ դա չի ստացվել:

Այստեղ ընդդիմությունն ունի ռեսուրսներ ստանալ երկու կենտրոն՝

-Մոսկվայից և

-Արևմտյան կենտրոններից:

                                                       Մոսկվայի տարբերակը

Մոսկվան, սովորաբար,  նման ավանդույթ չունի՝  աջակցել այլ երկրի քաղաքական ուժերին և գերադասում է դա դնել իր մոտ գործող օլիգարխների վրա:

Հայաստանում այդ դերը դրվել է Սամվել Կարապետյանի վրա, որի համար էլ Փաշինյանը  նյարդայնացած է:

Լավ է դա, թե վատ այս տարբերակը, հարցը հարաբերական պատասխան ունի:

Իհարկե,  վատ է, եթե դա դիտարկում ենք Հայաստանի շահերից:

Սակայն այլընտրանքի բացակայության դեպքում, դա դառնում է չարյաց փոքրագույն տարբերակը, քանի որ Փաշինյանը  ներքին բոլոր ռեսուրսներն իր վերահսկողության տակ է վերցրել և թույլ չի տալիս, որ երկրում ընդդիմությունն ունենա ռեսուրսային բազա:

                                        Արևմտյան կենտրոնների տարբերակ

Արևմուտքն, ի տարբերություն Ռուսաստանի, ունի ավանդույթ՝ աջակցելու այլ երկրներում քաղաքական ուժերին:

Իհարկե, դա կատարվում է քողարկված ձևով, սակայն նպատակը  մնում է նույնը:

Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED) շարունակում է աջակցել Հարավային Կովկասում քաղաքական կյանքին, լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը վերաբերող նախագծերին: Հիմնադրամի հրապարակված ընթացիկ դրամաշնորհների ցանկը թույլ է տալիս գնահատել ոչ միայն այս գործունեության մասշտաբները, այլև այն թեմաները, որոնք Կոնգրեսը համարում է առաջնահերթ տարածաշրջանի համար:

Ըստ տրամադրված տվյալների՝ Հայաստանին վերաբերող նախագծերը կազմում են մոտավորապես 2.8 միլիոն դոլար, մինչդեռ վրացական նախագծերը՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար, Ադրբեջանի փայաբաժինը  կազմում է ընդամենը  1 մլն դոլար:

Այդ զեկույցից երևում է որ ամենաշատ ռեսուրսներն ուղղվում են հենց Հայաստան:

Հայկական դրամաշնորհների բովանդակությունը արժանի է հատուկ ուշադրության: NED ցանկը ներառում է նախագծեր, որոնք նվիրված են Հայաստանի արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, երկրի հետպատերազմյան շրջանին և Ղարաբաղից փախած հայերի քաղաքական ինտեգրմանը: Առանձին ֆինանսավորում է տրամադրվում Ղարաբաղի վերաբերյալ նյութերի հրապարակման և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ քննարկումների առաջխաղացման համար: Այսպիսով, դրամաշնորհային գործունեությունը չի սահմանափակվում ժողովրդավարական ընթացակարգերի վերացական խթանմամբ, այլ անդրադառնում է ազգային ինքնության, արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հակամարտությունների գնահատման հարցերին:

Այս ամենի վերաբերյալ Փաշինյանի վերաբերմունքը դրական է, քանի որ ներկա պահին, այդ միջավայրից նրա իշխանությանը սպառնացող վտանգներ չկան:

Դրա համար էլ  նրա քննադատական թիրախն ուղղված է բացառապես Մոսկվային, նույնիսկ այն դեպաքում, երբ ռուսական աջակցությունը քողարկված բնույթ ունի և կիրառվում է  օլիգարխիկ համակարգի միջոցով, իսկ ամեևրիկյան տարբերակում այն կրում է  բաց հրապարակային բնույթ:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանին չի հետաքրքրում, թե որտեղից  են գալիս այդ ռեսուրսները:

Նրան հետաքրքրում է բացառապես իր իշխանության պահպահման խնդիրը:

Այսօր  իր իշխանությանը վտանգում է ռուսական ուղղությունը, այդ իսկ պատճառով էլ նա դա համարում է լրտեսական:  Վաղը, եթե նրա իշխանությաբնը վտանգի ամերիկյան հատվածը, նա բոցաշունչ մեղադրանքներ կհնչեցնի ամերիկացիների հասցեին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>