Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան

«Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները

«Աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականի մասնակցությունը գնահատում եմ գերազանց։ Ապրենք իրենք, հպարտանում եմ իմ տղաներով»,- ասուլիսում ասաց  հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանն ասաց՝  ինչ դրված էր մարզիկների առջև, արեցին. «Շնորհակալ ենք տղաներից, որ մեր կողքին են, որ այսպիսի տղաներ կան։ Նման բան չէր եղել»։ 

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականը  նվաճել է 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե. Արթուր Դավթյան՝ ոսկե մեդալ հենացատկում, Համլետ Մանուկյան՝ ոսկե մեդալ նժույգ թափերում, Մամիկոն Խաչատրյան՝ բրոնզե մեդալ նժույգ թափերում, Արթուր Ավետիսյան՝ բրոնզե մեդալ օղակների վարժությունում։

«Այս արդյունքն ինձ համար անակնկալ էր։ Սպասում էի երկու մեդալ՝ Համելտ Մանուկյանից ու Արթուր Դավթյանից։ Իրենք պատրաստ էին, մյուս երկու մարզիկը՝ ոչ»,- ասաց Հակոբ Սերոբյան՝ ընդգծելով, որ Արթուր Դավթյանի մասին խոսք չկա, «մուռը հանեց Եվրոպայի առաջնությունից»։ 

Բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյան. «Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել։ Ես ինքս իմ կատարումից գոհ չեմ, չարեցի այն, ինչ-որ կարող էի անել, ինչ իմ առջև դրված էր։ Կաշխատենք, որ մյուս մրցումներին վրիպումներ չլինեն»։ 

Ոսկե մեդալակիր Արթուր Դավթյան. «Շատ ուրախ եմ, որ կարողացա ևս մեկ անգամ աշխարհի չեմպիոն դառնալ։ Եվրոպայի առաջնությունից հետո շատ դժվար էր, բայց դե սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում։ Աշխարհի առաջնությանը հավաքվեցի ու կարողացա անել այն, ինչ կարող էի։

Այս ամենը թիմային աշխատանքի արդյունք է։ Ուրախ եմ բոլորիս մեդալների համար։ Բոլորս էլ շատ լավ մասնակցեցինք, նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար։

Աշխարհի առաջնությունը չի կարող հեշտ լինել»։

Ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյան. «Շատ ուրախ եմ ինձ ու իմ ընկերների համար։ 

Սպասելիքներ կար։ Անցած տարվա աշխարհի առաջնությունում ձախողումից հետո սպասել եմ այս առաջնությանը։ Մրցակցությունը շատ մեծ էր, աշխարհի ուժեղագույն մարզիկներն էին։ Այդ օրը մեր օրն էր, ստացվեց»։ 

Բրոնզես մեդալակիր Մամիկոն Խաչատրյան. «Բարդ ստացվեց, մրցակցությունն ուժեղ էր. եզրակափիչ անցած 8 մարզիկներն էլ լավ կատարեցին իրենց վարժությունները։ Մենք շատ էինք չարչարվել մարզումների ժամանակ, շատ էինք աշխատել։ Պետք էր այդ պահին հավաքվել ու կատարել այն, ինչ կատարում էինք մարզումների ժամանակ։

Էմոցիաներն ինքնաբերաբար են ստացվում։ Երբ որ տեսնում ես դու և ընկերդ դառնում եք աշխարհի առաջնության չեմպիոն ու մեդալակիր, որը մեր երազանք է եղել, աննկարագրելի է այդ զգացումը, որ ընկերոջդ հետ ես կիսում պատվո հարթակը։

Դրան շատ երկար էինք սպասել»։ 
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>