Վրացական Գուդաուրիում ճոպանուղին վթարվել է. տուժել է ավելի քան 10 մարդ (տեսանյութեր)
Դիտել նաև
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Ավելի քան տասը մարդ է վիրավորվել վրացական Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահարի հետևանքով, որի ժամանակ վթարվել է ճոպանուղին:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են Գուդաուրի բնակավայր, նրանցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են Թբիլիսի:
Նախնական տվյալներով՝ անջատվել է օբյեկտի էլեկտրականությունը, ինչի հետեւանքով նստարաններն սկել են սահել եւ բախվել միմյանց:
Դրա պատճառով զբոսաշրջիկները հարկադրված են եղել բարձրությունից թռչել ձյան վրա: Վաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն լրագրողներին հայտնել է ութ տուժածների մասին: Նրանց բժշկական օգնություն են ցույց տվել: Լուրջ վնասվածքներ են ստացել Ուկրաինայի և Շվեդիայի զբոսաշրջիները:
Zham.am