Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Առողջության պահպանման առաջնային օղակը համակարգի դեմքն է». Լևոն Ալթունյան

Մարզերի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիկների հետ հանդիպումները մեկնարկեցին ՀՀ Շիրակի մարզում:

«Առողջության պահպանման առաջնային օղակը համակարգի դեմքն է: Բնակչության հետ ավելի ակտիվ շփումներ դուք եք ունենում: Այս օղակն ուժեղացնելով մենք մի շարք խնդիրներ ենք լուծում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն Ախուրյանում առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը նշել է, որ ԱԱՊ օղակի բժիշկների հետ հանդիպումների ժամանակ կներակայացնի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը` դրանք բնակչությանը հասցնելու նպատակով: Միաժամանակ համատեղ կքննարկվի առաջնային օղակի բարելավման տեսլականը և կուրվագծվեն մոտեցումները։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե նախորդ այցերից հետո ինչ փոփոխություններ են կատարվել, մեկ առ մեկ ծանոթացել, թե քանի բնակիչ ունեն կցագրված, հատկապես ինչ շեշտադրումներ են արվում բուժառուների հետ շփումների ժամանակ։ Նախարարն ընդգծել է, որ մարզերում հիվանդանոցային բուժման ընդհանուր ծավալներում պետք է նվազեցվեն թերապևտիկ ծառայությունները։

«եթե առաջնային օղակն ավելի համարձակ և պրոֆեսիոնալ գործի, կնվազեն նման հոսպիտալացումները»,- ասել է նախարարը` նշելով, որ այդ ճանապարհով տնտեսված միջոցները կուղղվեն առաջնային օղակի բժիշկների աշխատավարձները բարձրացնելուն։ Նա հավելել է, որ բացի ֆիքսված աշխատավարձից առաջնային օղակի բժիշկները կստանան բոնուսներ։

«Մեր նպատակն է մեծացնել առաջնային օղակի մասնագետների պատասխանատվությունը բնակչության առողջության պահպանման գործում: Այդ նպատակով նախկին դիսպանսեր և կանխարգելիչ հետազոտությունները կիրականացվեն նոր մեթոդաբանությամբ և նոր մոտեցումներով: Միաժամանակ, տարվա ընթացում համատեղ կքննարկենք ԱԱՊ օղակի բարեփոխման մեր տեսլականը և ձեր կարծիքները հաշվի առնելով կմշակենք ոլորտի զարգացման ծրագիրը»,- ընդգծել է Լևոն Ալթունյանը:

Մասնագետների հետ քննարվել է, թե ինչ նորմատիվներ կարող են ձևավորել բոնուսները։

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Գյումրու բժշկական կենտրոնում էր, որտեղ բուժաշխատողների հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում կատարված բարելավումները ինչպես ծառայությունների զարգացման, այնպես էլ երիտասարդ մասնագետների ներգրավման ուղղությամբ: Նա նշել է, որ սեպտեմբերից կենտրոնում կիրականցվի նախարարության նախաձեռնած` կուրության կանխարգելման նպատակով կատարակտի անվճար վիրահատության ծրագիրը: Բժիշկների հետ քննարկվել են կլինիկական ուղեցույցների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Անդրադառնալով հիվանդանոցում աշխատող բժիշկների կողմից դեղատոմս դուրս գրելու հարցին, պարզաբանվել է, որ բուժող ցանկացած բժիշկ կարող է դուրս գրել դեղատոմս, միայն թե պետք է այն գրանցվի համապատասխան մատյանում:

ԱԱՊ բժիշկների հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Արթիկի և մերձակա բժշկական կենտրոնների մասնագետների հետ: Նրանց ևս ներկայացնելով առաջնային օղակի բարեփոխման տեսլականը` Լևոն Ալթունյանը կարևորել է առաջնային օղակի պատասխանատվությունը բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման գործում: Այստեղ ևս կառուցողական քննարկում է ծավալվել բնակչության առողջ կյանքի տևողության երկարացման գործում այս օղակի մասնագետների գործառույթների, բոնուսներով նրանց պատասխանատվությունն ու վարձատրությունը բարձրացնելու մեխանիզմների շուրջ։ Նախարարն ընդգծել է, որ բոնուսների հիմք կհանդիսանան ոչ թե գործողություններ, այլ չափելի արդյունքներ։

«Ձեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք հասնել նրան, որ մարզերում թերապևտիկ ծառայությունները հիմնականում մատուցվեն առաջնային օղակում կամ ցերեկային ստացիոնարներում»,- նշել է նախարարը:

Այնուհետև նախարարն այցելել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը։

Բոլոր հանդիպիմների ժամանակ Լևոն Ալթունյանը պատասխանել է բժիշկներին հետաքրքրող հարցերին: Նա հորդորել է հարցեր կամ առաջարկություններ լինելու դեպքում դիմել նախարարություն:

Հանդիպումներին մասնակցել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan