Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF)։ ՀՅԴ-ից հայտնում են, որ միջոցառման նպատակն է հիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառված բռնությունն ու բռնի տեղահանությունն ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալություններով։

«Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրելով հայ գերիների դիմանկարները՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկանում է հանրային ուշադրություն հրավիրել նրանց ճակատագրին։ Փարիզի այս նախաձեռնությունը մեկուսացված քայլ չէ. Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետևողականորեն իր աջակցությունն է հայտնում արցախահայությանը։

Դեռևս 2020 թվականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման և հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ճնշումների խստացման շրջանում, Փարիզը մարդասիրական օգնություն նախաձեռնեց, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն անձամբ մեկնեց Հայաստան՝ հասնելով մինչև Հակարիի կամուրջ՝ աջակցելու շրջափակված արցախահայերին։ Նույն թվականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ վերահաստատելով քաղաքի քաղաքական, բարոյական և մարդասիրական համերաշխությունը։

Փարիզի դիրքորոշումը լիովին համահունչ է Ֆրանսիայի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աճող ներգրավվածությանը։ 2026 թվականի փետրվարի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակումը։ Նույն տարվա հուլիսին Կորսիկայի խորհրդարանը հանդես եկավ «Աջակցություն Արցախին և Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակում» վերնագրով որոշմամբ։ Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերին, Նիցցայի քաղաքապետարանը ևս քաղաքապետարանի շենքի ճակատին փակցրել էր հայ պատանդառված բանտարկյալների դիմանկարները՝ պահանջելով նրանց շուտափույթ ազատումը։ Այս գործընթացներից անմասն չէ նաև Եվրախորհրդարանը, որը բազմիցս է պահանջել Բաքվից ազատ արձակել հայերին. 2025 թվականի ապրիլի 2-ի բանաձևով կառույցը պահանջել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ընդգծել արցախահայության՝ անվտանգ, անարգել ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։

«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները լոկ բանտարկյալների դեմքեր չեն. դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- արձագանքել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Ցուցահանդեսը միաժամանակ հիշեցնում է արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ Հարկ է նշել, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել Արցախն ստիպողաբար լքած անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը։

Այդ իրավական պարտավորությունը մինչ օրս մնում է թղթի վրա։ «Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով»,- նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը։

Տասնինը դեմք, տասնինը ճակատագիր և մեկ ընդհանուր պահանջ՝ ազատությո՛ւն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>