Եթե Արուսին վիրավորում և փնովում եք, ուրեմն՝ հասկանում եք, որ հենց էդ մասսան եք իրականում (Տեսանյութ)
Մի անգամ էլ էն օրվա հաղորդման ու առավել ևս՝ Արուս Տիգրանյանի մասին ով վատ բան ասի, հետայսու կվիրավորեմ։ Հաղորդումը հրաշալի էր, ես ինքս, Ավետ Բարսեղյանին չսիրելով, էս հաղորդումից հետո շատ սիրում եմ, Արուսի մասին էլ էլ չասեմ․ մարդն իրա սարկազմը նույնիսկ էդ տեսանյութի մեջ գրեթե չօգտագործեց։
Վիրավորում եւ փնովում եք, որովհետև հասկանում եք, որ հենց էդ մասսան եք իրականում, էդ եք ու վախենում եք բարձրաձայնել, որ ձեր ընտրած «գեղեցկուհու» նման նույնիսկ խոսել չգիտեք։
Անի Գրիգի ֆեյսբուքյան էջից
***
Հումորն աշխարհի երևի թե ամենաբարդ գործն է: Շատերը կարծում են, թե կարողանում են հումոր անել, թե իրենց ասածն ու արածը ծիծաղելի են, բայց նրանց ճնշող մեծամասնությունը չարաչար սխալվում է:
Քչերին է հաջողվում հումոր անել ու միաժամանակ մարդկանց չվիրավորել: Հետևաբար, որպեսզի չհայտնվեք էն լրագրող աղջկա դերում, լավ կլինի հումոր, այն էլ՝ մեդիահումոր անել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իսկապես վստահ եք, որ հաջողել եք:
Իսկ ամենակարևորը հումորը տափակությունից ու ղժժալուց (ржать) տարբերելն է: Հա, հենց ղժժալուց, որով հեղեղված է մեր՝ հատկապես հեռուստատեսային բովանդակությունը:
Ու մեր չհումորային հաղորդումների մեծամասնությունը ձախողված է, որովհետև այնտեղ հումոր չկա: Այնտեղ հիմնականում ղժժում ու «կայֆավատ են ըլնըմ»:
Էն լրագրող աղջկա դեպքում նաև ուրիշ բան է հետաքրքիր։ Ենթադրենք՝ աղջիկը գնացել, նյութ է սարքել, բա էդ նյութը նայող, ստուգող-բան չկա՞, խմբագիր, պատասխանատու թողարկիչ, ռեժիսոր...
Միքայել Յալանուզյան